
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:
Երկու երկրների առաջնորդներն անհանգստություն են հայտնել կորոնավիրուսի գլոբալ տարածման կապակցությամբ: Պետությունների ղեկավարները միմյանց տեղեկացրել են նաև սպառնալիքին հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Քննարկվել են այս ուղղությամբ երկու երկրների միջև սերտ փոխգործակցության հնարավորությունները:
Բացի դրանից, Պուտինը և Թրամփը կարծիքներ են փոխանակել նաև նավթի համաշխարհային շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ և պայմանավորվել են երկկողմ խորհրդակցություններ՝ էներգետիկայի նախարարների մակարդակով: Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական կապերը:
10:30 10/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.00 |
AMD / EUR | 410.00 | 417.00 |
AMD / RUR | 6.55 | 6.90 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով