Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
#Հայթեք զրույցներ. Երվանդ Զորյան «Կամուրջ Սիլիկոնյան հովտից»
07/04/2020 14:26
Կիսվել

#Հայթեք զրույցներ. Երվանդ Զորյան «Կամուրջ Սիլիկոնյան հովտից»

#HighTech Talks – #Հայթեք զրույցներշարքի հաջորդ հյուրն է #ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր, #Սինոփսիս Հայաստանի նախագահ Երվանդ Զորյանը, ով զրույց կվարի «Կամուրջ Սիլիկոնյան հովտից» թեմայի շուրջ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մարտի 31-ից մեկնարկել է առցանց #HighTech Talks շարքը՝ #ՏՏ աշխարհինծանոթացնելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով: Նախագիծը հյուրընկալում է հաջողված գործարարների և ՏՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր վարում են զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր #Կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն և հնարավորություն ունեն մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ, և ամենակարևորը՝ մասնագիտություն: #HighTechTalks-ը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խորը պատկերացումների ձևավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար:

Նախագծի առաջին հյուրն էր #PicsArt ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, ով անցկացրեց «ՏՏ աշխարհը» թեմայով զրույցը:

Զրույցներն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է դիտել՝ հետևելով ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի/ Hakob Arshakyan և ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջերին՝ https://www.facebook.com/hakobarshakyanpage/, https://www.facebook.com/Hti.Armenia, իսկ ավարտից հետո տեսանյութերը տեղադրվում են նախարարության youtube-յան ալիքում՝ https://www.youtube.com/channel/UC8cP-gVqC9z4rjJeAqyBjrQ:

#HighTech Talks-ի (#Հայթեք զրույցներ) հետագա առցանց հաղորդումների շրջանակներում ևս թեմատիկ ելույթներով հանդես են գալու ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք խոսելու են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դրական և բացասական կողմերից, մեր կյանքում տեխնոլոգիաների դերից և թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության և անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:

Բանախոսները խոսելու են աշխարհում ստեղծված իրավիճակի մասին և գնահատելու իրավիճակը ՏՏ ոլորտի տեսանկյունից, բարձրաձայնելու են ոլորտի գլոբալ բարեփոխումների և տրանսֆորմացիոն միտումների, հեռահար աշխատանքի հնարավորությունների մասին։

Հաղորդաշարի յուրաքանչյուր բանախոսի վերաբերյալ նախապես տեղեկատվություն է տեղադրվելու նախարարության ֆեյսբուքյան էջում:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12