4u.am-ը քաղաքացիների պատվերով ծաղիկներ կխոնարհի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Կորոնավիրուսի համավարակով երկրում հաստատված արտակարգ դրությամբ՝ ապրիլի 24-ին ամենամյա երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի կայանա։
4u.am-ի թիմը նախաձեռնել է «Հիշում եմ և հզորանում» նախագիծը։ Չխախտելով արտակարգ դրության պայմանները՝ 4u.am-ն ապրիլի 24-ին ծաղիկներ կառաքի Ծիծեռնակաբերդ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի։ Նախագծին արդեն միացել են բազմաթիվ մարդիկ՝ Հայաստանից և սփյուռքից։ Նախատեսվում է շուրջ 10․000 ծաղկի առաքում։ Նախագիծը կոմերցիոն շահ չի հետապնդում, բոլոր մասնակիցների անունից մեկական ծաղիկ անվճար առաքվելու է հուշահամալիր։