Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք
07/05/2020 18:24
Կիսվել

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք

Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում  է զերծ մնալ ապրանքային մնացորդները հսկիչ-դրամարկղային կեղծ կտրոնների միջոցով «մաքրելու» արատավոր պրակտիկայից

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։

Ձեռնարկատիրական գործունեության բնագավառում ապրանքների մատակարարման պարտադիր փաստաթղթավորման նկատմամբ հսկողության ապահովման գործառույթների շրջանակում վարչության աշխատակիցները ստացված տվյալներն իրացնելու նպատակով մշակել և ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2020 թվականի ընթացքում Վրաստանից Հայաստան է ներմուծել շուրջ 1500 տոննա միրգ և բանջարեղեն և,  առանց հարկային հաշիվներ դուրս գրելու, դրանք ամբողջությամբ մատակարարել է ՀՀ տարածքում գյուղատնտեսական մթերքների առուվաճառքով զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտներին։ Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը, նպատակ ունենալով «մաքրել» շուրջ 1500 տոննա ապրանքային մնացորդը,  Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 19/9 հասցեում գտնվող շինությունն արտաքնապես կահավորել է որպես առևտրի օբյեկտ, ձևականորեն այն համապատասխանեցրել մանրածախ վաճառքի համար նախատեսված տարածքին ներկայացվող պահանջներին, գրանցել  հսկիչ-դրամարկղային մեքենա և, առանց նշված հասցեից վաճառքներ իրականացնելու՝ մուտքագրել է շուրջ 97 մլն դրամ գումար և տպել  իրականությանը չհամապատասխանող կեղծ կտրոններ։

Արձանագրված իրավախախտման փաստի արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է շուրջ 48.5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:  

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում խստորեն պահպանել ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման՝ Հարկային օրենսգրքով սահմանված պարտադիր պահանջները՝ գնորդ տնտեսվարող սուբյեկտների անվամբ դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր: Միաժամանակ հորդորում  է չօժանդակել վերջիններիս միջոցով ստվերային երևույթների առաջացմանը և զերծ մնալ ապրանքային մնացորդները հսկիչ-դրամարկղային կեղծ կտրոնների միջոցով «մաքրելու» արատավոր պրակտիկայից։ 

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83