Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հանրային սննդի օբյեկտ մտնելուց առաջ բոլորը կջերմաչափվեն
15/05/2020 13:43
Կիսվել

Հանրային սննդի օբյեկտ մտնելուց առաջ բոլորը կջերմաչափվեն

Հանրային սննդի օբյեկտների մուտքի առաջ բոլորը կջերմաչափվեն, ակնհայտ ախտանիշներ՝ հազ, ջերմություն ունեցողների մուտքը կարգելվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով չարգելված տնտեսական գործունեության տեսակներում անվտանգության նոր կանոնները:

«Հանրային սննդի օբյեկտներում մուտքի առաջ բոլորն անպայման պետք է ջերմաչափվեն: Ում ջերմությունը բարձր կլինի, կանոնների համաձայն, չեն սպասարկվի: Չի թույլատրվելու այն անձանց մուտքը, որոնք      կունենան բացահայտ ախտանիշներ՝  հարբուխ, հազ, բարձր ջերմություն: Միևնույն ժամանակ վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է հաղորդել Առողջապահության նախարարության թեժ գծերին»,-ասաց փոխնախարարը:

Նա շեշտեց՝այդ միջոցառումներն ուղղված են միմիայն համավարակի տարածումը կանխելու, ռիսկի մակարդակը հնարավորինս իջեցնելու համար, հորդորեց քաղաքացիներին, տնտեսավարողներին՝ խստորեն հետևել կանոններին: Սիմոնյանը հորդորեց ձեռնարկատերերին՝  մինչև լիովին չապահովեն կանոնները, չվերսկսեն իրենց գործունեությունը: Միայն բոլոր կանոնների պահպանումը թույլ կտա իրականացնել վերջիններիս գործունեությունը: Մասամբ կանոնների կիրառումը կնշանակի, որ աշխատանքը թերի է, և դա հիմք է գործունեությունը սահմանափակելու համար:

Կանոնները սահմանված են պարետի համապատասխան որոշման հավելվածում: Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից, ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Սակայն մայիսի 18-ից գործելու է հանրային տրանսպորտը: Թույլատրվելու է հանրային սննդի օբյեկտների գործունեությունը, որոնք ծառայություններ են մատուցում նաև փակ տարածքներում: Հանրային բաց տարածքներում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ տարածքներում կրելը լինելու է պարտադիր:

 

Աննա Գրիգորյան

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01