Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ԱԺ. Քննարկվել են սնանկության, հարկային, պետական գույքին եւ տնտեսական ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
20/05/2020 20:44
Կիսվել

ԱԺ. Քննարկվել են սնանկության, հարկային, պետական գույքին եւ տնտեսական ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 20-ին հրավիրած հերթական նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական բացասական հետեւանքներով պայմանավորված` առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը մեկ միլիոնի փոխարեն սահմանել երկու միլիոն դրամ: Ըստ հեղինակի, նախագծի ընդունման դեպքում համապատասխան իրավասու պետական մարմինը նաեւ կազատվի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու օրենքով սահմանված պարտադիր պահանջից: Պատգամավորները կողմ են արտահայտվել: Կառավարության դիրքորոշումը բացասական չէր: Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն` նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության ներկայացրած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի` նախագծի ընդունումը պայմանավորված է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պահանջը սահմանելու ընթացքում` ոչ հիմնավորված, վերացական որոշումների ընդունումը բացառելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման անհրաժեշտությունը եւ ժամկետների սահմանման լիազորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերապահել ՀՀ կառավարությանը: Օրենքի համապատասխան հատվածից առաջարկվում է հանել «անկախ սեփականատերերի փոփոխությունից» արտահայտությունը, քանի որ հիմնական ուղղության պահպանման պահանջ դրվում է ընկերության նկատմամբ: Նշվել է, որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման ընթացքում հիմնական ուղղության սահմանման ժամանակ ոչ հիմնավորված որոշումների ընդունումը, ինչի շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն այդ ընկերությունների արդյունավետ գործունեությունը կազմակերպելու եւ ծավալելու հարցում:

Քննարկման ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահն ու պատգամավորները դեմ են արտահայտվել այն դրույթին, որով օրենսդիր մարմինը չպետք է մասնակցի մասնավորեցման գործընթացին: Բաբկեն Թունյանն առաջարկել է լրամշակել օրենքի նախագիծը: Հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունն, ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, պայմանավորված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ: Նախագծերի նպատակն է` օրենքներում կատարված փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները` ստեղծելով Տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ: Նշվել է, որ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել գործող օրենքների մի շարք դրույթներ` համապատասխանեցնելով դրանք նոր ընդունված օրենքներին, ապահովելով ՀՀ օրենսդրության որոշակիությունը եւ հստակությունը:

Քննարկման ընթացքում հանձնաժողովականները մատնանշել են մի շարք խնդիրներ: Առանցքային հարցերի հստակեցման նպատակով Բաբկեն Թունյանն առաջարկել է երկու ամիս ժամկետով հետաձգել օրենսդրական փաթեթի քննարկումը, ինչն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի հեղինակած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծի փաթեթն ու նույնաբովանդակ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է, որպեսզի միջպետական ուղեւորափոխադրումների ընթացքում փոխադրողն իրականացնի ուղեւորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն, ինչն անվտանգ ուղեւորության եւ ուղեւորափոխադրման կարեւորագրույն պայմաններից է, ինչպես նաեւ սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս: Նշվել է, որ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի համապատասխան հոդվածի համաձայն, չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն քառասունհինգ րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել տասնհինգ րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա կամ անմիջապես այդ ժամանակահատվածից հետո: Ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք: Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել նախագծերի փաթեթին:

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարել մասին» օրինագծով առաջարկվում է, որպեսզի պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ մեր երկրի ստանձնած միջազգային պայմանագրերով արգելվում է պետական սահմանին ստուգումներ կամ ինքնանպատակ վերահսկողություն իրականացնելը: Մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է նախագծի լրամշակման նպատակով հետաձգել հարցի քննարկումա, ինչն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», Կառավարության «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Հեղինակների առաջարկությամբ հետաձգվել են մի շարք նախագծերի քննարկումները երկու ամիս ժամկետով:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88