Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՏՄՊՊՀ – «ՊՐԵՍՍ ՍՏԵՆԴԸ» ԵՎ «ՀԱՅՓՈՍՏԸ» ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐ
19/06/2009 20:01
Կիսվել

ՏՄՊՊՀ – «ՊՐԵՍՍ ՍՏԵՆԴԸ» ԵՎ «ՀԱՅՓՈՍՏԸ» ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովն ուսումնասիրել է մամուլի տարածման շուկայի այն օղակը, որտեղ իրականացվում է տպագիր մամուլի տարածման գործընթացը` դեպի մանրածախ իրացման ցանց: Հայաստանում տպագիր մամուլի` դեպի մանրածախ իրացման ցանց տարածմամբ զբաղվում է 9 տնտեսվարող սուբյեկտ: Ներկայումս տպագիր մամուլը Հայաստանի տարածքում իրացվում է (մանրածախ) բաժանորդագրությամբ, կրպակների, «Հայփոստ» ընկերության բաժանմունքների, ինչպես նաեւ տեղադրված ստենդների միջոցով: Ուսումնասիրվող ոլորտում առանձնացվել է 3 ապրանքային շուկա` «Լրատվական թերթերի տարածում», «Հեռուստածրագրերի տարածում» եւ «Ամսագրերի, հանդեսների տարածում»: Ուսումնասիրությունը կատարվել է 2008 թ. երկրորդ կիսամյակի տվյալներով:

Լրատվական թերթերի տարածման շուկայի ծավալը կազմել է 4 184 862 հատ թերթ: Առաջատար դիրք է զբաղեցնում «Պրեսս Ստենդ» ՍՊԸ-ն, որը զբաղեցնում է շուկայի 55,4 տոկոսը, հետեւաբար համարվում է գերիշխող դիրք ունեցող. որպես իրացնող իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի ավելի քան մեկ/երրորդը: Տարածման ծավալներով հաջորդ երկու խոշորներն են «Էքսպրես պլյուս» (15,7 %) եւ «Հայփոստ» (10.6%) ընկերությունները:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում տարածված թերթերից 3 375 550 հատը (80,7 տոկոս) տարածվել է Երեւանում, իսկ 809 312 հատը (19,3 տոկոս)` մարզերում: Ընդ որում, թերթերի տարածման ընդհանուր ծավալի 46,8 տոկոսը (1956540 թերթ) իրականացվում է դեպի «Պրեսս Ստենդ» ընկերության մանրածախ ցանց` կրպակներ:
Լրատվական թերթերի բաժանորդագրության ծավալը կազմել է 1 177 093 հատ: Այսինքն, մանրածախ ցանցում շրջանառվող լրատվական թերթերի ընդհանուր քանակը կազմում է 5 361 955 հատ (բաժանորդագրությունը 22 տոկոսն է կազմում):

Հեռուստածրագրերի տարածման շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 1 906 874 հատ, որի 43,1 տոկոսը տարածվել է Երեւանում, իսկ 56,9 տոկոսը` մարզերում: Հեռուստածրագրերի բաժանորդագրության ծավալը կազմել է ընդամենը 10 143 հատ: Այսինքն, մանրածախ ցանցում շրջանառվող հեռուստածրագրեր տպագրող թերթերի ընդհանուր քանակը կազմում է 1 917 017 հատ, որտեղ բաժանորդագրությունը կազմում է  0,5 տոկոս: Հեռուստածրագրերի տարածման շուկայում ծավալներով առաջատար է «Հայփոստը»` 71,4 տոկոս եւ համարվում է գերիշխող դիրք ունեցող: Հաջորդը «Պրեսս Ստենդն» է` 19,8 տոկոս բաժնով:

Ամսագրերի, հանդեսների տարածման շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 987 000 հատ: Շուկայում առաջատարը «Հայփոստն» է` 78,5 տոկոս, գերիշխող դիրք ունի: Հաջորդը «Վիրպրեսսն» է` 9,1 տոկոս բաժնով, որը ներմուծող ընկերություն է:
Ամսագրերի, հանդեսների ընդհանուր ծավալի 34,6 տոկոսը տարածվել է Երեւանում, 65,4 տոկոսը` մարզերում: Ամսագրերի, հանդեսների բաժանորդագրության ծավալը կազմել է ընդամենը 15 244 հատ:

Համաձայն օրենքի, այսօր Հանձնաժողովը լրատվական թերթերի տարածման շուկայում «Պրեսս Ստենդ» ընկերությանը, հեռուստածրագրերի եւ ամսագրերի, հանդեսների տարածման շուկաներում` «Հայփոստ» ընկերությանը համարեց գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխողների գրանցամատյանում:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83