Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՓՄՁ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
26/06/2009 17:06
Կիսվել

ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՓՄՁ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի Կապան մարզկենտրոնում այսօր բացվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցություն տրամադրող ներկայացուցչության բացումը` Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման ներկայացուցչության աջակցությամբ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, պաշտոնական այս արարողությանը մասնակցել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նոր գրասենյակը կխթանի Հայաստանի կառավարության կողմից առաջարկվող պետական ծրագրերի եւ գործիքների հասանելիությունը տեղի գործարարների համար: «ԵԱՀԿ կողմից ներկայացուցչության աջակցության առանցքային նպատակներից է խթանել այս հեռավոր մարզի կայուն զարգացումը», – ասել է Ս.Կապինոսը: Նոր  գրասենյակն, ըստ նրա, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցելուն միտված ջանքերը կդարձնի առավել արդյունավետ եւ կօգնի հզորացնել տեղի ներուժը` դիմակայելու վերջերս հանքարդյունաբերական ոլորտի անկման հետեւանքով կտրուկ խորացած տնտեսական եւ սոցիալական խոցելիությանը մարզում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցելը կառավարության տնտեսական քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է: ՓՄՁ աջակցության համակարգի հզորացումը առանցքային է` տեղի տնտեսական զարգացմանն աջակցելու եւ գլոբալ տնտեսական ճգնաժամի արդյունքները տեղական մակարդակում հաղթահարելու համար:

ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը նշել է, որ ներկայացուցչությունը կօգնի իրականացնել տեխնիկական եւ ֆինանսական աջակցության ծրագրեր, տրամադրել աջակցություն սկսնակ գործարարներին, ինչպես նաեւ օգնել տեղի փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից ներկայացվող ծրագրերի իրականացմանը:
Տեղի գործարարները նաեւ ունեցել են հանդիպումներ եւ քննարկումներ վարչապետի եւ ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի հետ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98