ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 2,7%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին երկու ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների 2,7% աճ: Հաշվետու ամիսների արդյունքներով գյուղատնտեսության համախառն ծավալը հանրապետությունում կազմել է 27794.4 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն միայն փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ ՀՀ-ում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները նվազել են 15,9%-ով, իսկ հունվարին նախորդ ամսվա համեմատությամբ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 64,4% անկում: