Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
01/10/2010 14:45
Կիսվել

ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հանրապետությունում իրականացված շինարարության հիմնական ցուցանիշներն` ըստ ֆինանսավորման աղբյուրների: «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն հաշվետու ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 2,4%-ով  և ընթացիկ գներով կազմել 285570.1 մլն ՀՀ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 16.1%-ը, որը կազմել է 46030.9 մլն դրամ, իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 46.0%-ը (131452.7 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին,  16.9%-ը (48 056.3 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին, իսկ 14.2%-ը (40 616.8 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին: 

Հատկանշական է, որ հաշվետու ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ պետական բոյւջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալները, համադրելի գներով, աճել են շուրջ11.4%-ով, իսկ միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները նվազել են 24,8%-ով:
Նշենք նաև, որ հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 5.2%-ն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, 0.7%-ը` Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի վարկի հաշվին, 1.5%-ը` Ասիական զարգացման բանկից ստացված վարկի հաշվին:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2