30/09/2010 17:38
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԵՐԿՐԻ 2011Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ
Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել երկրի 2011թ. պետական բյուջեի նախագծին։ Գործադիրն արձանագրել է, որ ս.թ. օգոստոս ամսից դանդաղել է տնտեսական անկման տեմպը, Հայաստանը հաղթահարել է ճգաժամը։ Կառավարության ձեռնարկած միջոցներն ուղղվելու են տնտեսության զարգացման կայուն տեմպերի ապահովմանը, ինչը թույլ կտա հնարավոր սեղմ ժամկետում վերադառնալ նախաճգնաժամային տնտեսական բարձր աճին։ Օրենքի նախագծով 2011թ. ՀՀ պետական բյուջեն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 850.0 մլրդ դրամ, ծախսերի գծով` 998.6 մլրդ դրամ, դեֆիցիտը` 148.6 մլրդ դրամ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով բյուջեի նախագիծը համակողմանիորեն քննարկվել է տարբեր ատյաններում, այն համահունչ է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությանը։ Քննարկման արդյունքներն ամփոփվել են ՀՀ նախագահի մոտ։ Նախագահի առաջարկությամբ 10.0 մլրդ դրամով ավելացվել է բյուջեի նախագծի ծախսային մասը։ Այժմ ամեն բան կախված է ընթացիկ տարվա ամփոփումից։ Գործադիրի ղեկավարի կարծիքով` հաջորդ տարին լարված աշխատանքի ժամանակաշրջան է լինելու։
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
