Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ ՇԱՀՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՃԻ. 2011-ԻՆ ԿԽԱՂԱՐԿՎԻ 150 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
24/11/2010 21:44
Կիսվել

ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ ՇԱՀՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՃԻ. 2011-ԻՆ ԿԽԱՂԱՐԿՎԻ 150 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

ՀԴՄ կտրոններով իրականացվող վիճակահանությունը  և բոնուսի տրամադրումը շարունակական զարգացումներ ունեցող գործընթացներ են  և տարբեր հանգամանքներով  պայմանավորված` նոր  բարեփոխումներ են պահանջում: Նոյեմբերին 24-ին լրագրողներին ներկայացնելով ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով վիճակահանության կարգի փոփոխությունները, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն ընդգծել է, որ նոր կարգի շնորհիվ շահող քաղաքացիների թիվը կտրուկ կաճի և նախնական հաշվարկներով  կկազմի ավելի քան 75 հազար մարդ: 

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի,  2011թ. հունվարի վիճակահանությունից սկսած` շահող կհամարվեն ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի  նաև  2  նիշերը կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին:  Երկու թվի  համընկնման դեպքում պարգևավճարը կկազմի  500 դրամ, իսկ 3, 4, 5, 6  թվերի դեպքում` համապատասխանաբար  2000,  5000,  20 000 և 50 000 դրամ: Իսկ, հատուկ համարի առաջին և վերջին նիշերից սկսած, միաժամանակ երկու համընկնումների համար` 1000 դրամ:

Վիճակահանության ընթացքում առաջին անգամ խաղարկվելու է նաև ավտոմեքենա: Նոր կարգի համաձայն, վիճակահանության արդյունքում 8 և 7 նիշերի համընկնմամբ հատուկ համար պարունակող կտրոններ ունեցողներին, անկախ նրանց թվաքանակից, պարտադիր տրամադրվելու է մեկական ավտոմեքենա և համապատասխանաբար 1մլն և 100 հազար դրամ պարգևավճար: Իսկ յուրաքանչյուր վիճակահանության ժամանակ  տրամադրվելու է 10 ավտոմեքենա: Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ, եթե   8 և 7 նիշերի համընկնմամբ ավտոմեքենաները չսպառվեն, ապա դրանք  տրամադրվելու են համապատասխանաբար 6 և 5 թվերի համընկնմամբ շահած գործարքի առավելագույն արժեք ունեցող կտրոն ունեցող քաղաքացիներին:

Կատարված նույն փոփոխության համաձայն` դադարեցվում է վիճակահանության արդյունքում նաև այս տարվա չորրորդ  եռամսյակում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն նախատեսվում է, որ այդ կտրոնները  2011թ. հունվարին կմասնակցեն վիճակահանությանը, որի համար  կհատկացվի 30 ավտոմեքենա։Մեկ տարվա ընթացքում քաղաքացիներին կտրամադրվի 150 ավտոմեքենա:  

Այս փոփոխությունն Արմեն Ալավերդյանն,  ի թիվս այլ հանգամանքների, բացատրեց նաև նրանով, որ   բոնուսը  որոշ քաղաքացիների համար դարձել էր անօրինական ճանապարհով  եկամտի ձեռբերման աղբյուր: «Մեր քննչական մարմինները պարզել են, որ այս բնագավառում գործել  են հանցավոր խմբեր, որոնք ղեկավարվելով   կոնկրետ մարդկանց կողմից և ներգրավելով տարբեր քաղաքացիների`  մի քանի եղանակներով աշխատել են տեղի չունեցած գործարքի ներկայացմամբ պետությունից կորզել գումարներ` ներկայացնելով չգործող կամ այլ կազմակերպությունների անվամբ կտրոններ»,-հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալը: 

Քննչական գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ. երկու քաղաքացիներ այս պահին ձերբակալված են և աշխատանքներ են  իրականացվում այդ հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ:

Անօրինականությունը հնարավոր է եղել պարզել փոստային բաժանմունքների կողմից տրամադրված բոնուսների վերլուծության արդյունքում: Արմեն Ալավերդյանը փաստել է,  որ  գումարի դինամիկան տարբեր եռամսյակներում տարբեր է եղել   և անտրամաբանորեն աճել է:  Ըստ նրա,  եթե երկրորդ եռամսյակի ընթացքում,  տրամադրվել է 330 մլն դրամի բոնուս, իսկ  մեկ կտրոնի միջին արժեքը  կազմել է 5 645 դրամ, ապա 3-րդում արդեն ծախսվել է 653մլն դրամ, իսկ  մեկ գործարքի միջին արժեքը, մասնավորապես,  հոկտեմբերին անհավանականորեն աճել է և կազմել  25 հազար դրամ:

Կարևորելով ՀԴՄ կտրոններով վիճակահանության գործընթացը և դրա նկատմամբ քաղաքացիների վստահությունը` նշվել է, որ 2010թ. նոյեմբերի 18-ի դրությամբ վիճակահանությամբ շահել է 37 800 քաղաքացի, որոնց վճարվել է 99մլն 700 հազար դրամ պարգևավճար, իսկ բոնուս ստացել է 115 հազար քաղաքացի` 1մլրդ 750մլն դրամի չափով:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90