25/07/2011 12:13
ՀԱՅԱՍՏԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն` 2011 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Հայաստան բջջային հեռախոսների և նմանատիպ այլ սարքավորումների ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ։ Եթե 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան ներմուծվել էր 440 հազ. հեռախոսային ապարատ, ապա 2011 թվականի այս նույն ժամանակահատվածում Հայաստան ներմուծվել է 282 հազ. բջջային հեռախոս, հեռախոսային ապարատ և կապի այլ սարքավորում:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան ներմուծված հեռախոսային ապարատների, բջջային հեռախոսների և նմանատիպ այլ սարքավորումների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 25 միլիոն ԱՄՆ դոլար:
12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
Արծաթ
611.18
+5.21
16:44 12/11/26
16:13 12/11/26
