Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
01/05/2009 19:31
Կիսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Ինչպես հայտնում է BBC-ն, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում աշխարհում բջջային հեռախոսների վաճառքների ծավալները կտրուկ կրճատվել են և արձանագրել են վերջին 8 տարիների ամենափորք արդյունքը:

Strategy Analytics ընկերության կողմից հրապարակված հետզոտության մեջ նշվում է, որ 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում աշխարհում վաճառված բջջային հեռախոսների թիվը նվազել է 13%-ով և կազմել է 245 միլիոն հեռախոս: Ընդ որում կորուստներ են ունեցել բջջային հեռախոսներ արտադրող համարյա բոլոր ընկերությունները:

Nokia ընկերությունը, որը գրավում է վերոնշյալ շուկայի 38%-ը արձանագրել է վաճառքների ծավալների 19%-ոց անկում և այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում վաճառել է 115,5 միլիոն հեռախոս: Motorola-ի վաճառքները կրճատվել են մոտ 50%-ով, ընկերությունը վերոնշյալ ժամանակահատվածում վաճառել է 14,7 միլիոն հեռախոս:

Sony-Ericsson-ի վաճառքների ծավալները նվազել են 35%-ով և կազմել են 14,5 միլիոն հեռախոս: Ամենաքիչը նվազել են Samsung-ի վաճառքները` 1%, ընկերությունը այս տարվա առաջին քառորդի ընթացքում վաճառել է 46,3 միլիոն հեռախոս: LG ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 7%-ով և կազմել են 24,4 միլիոն հեռախոս:

Վերջապես միակ ընկերությունը, որը արձանագրել է վաճառքների աճ, անգամ կարելի է ասել ռեկորդային աճ`123%, դա Apple ընկերությունն է, որին հաջողվել է վաճառել 3,8 միլիոն iPhone հեռախոս:

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24