14/03/2011 16:39
ՀՀ ՊԵԿ – ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ ԵՆ 30 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
ՀԴՄ կտրոններով ավտոմեքենաների շահումները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` այս տարվա ընթացքում` հունվարին անցկացված առաջին վիճակահանության արդյունքներով, որին մասնակցում էին նախորդ տարվա վերջին եռամսյակի բոլոր կտրոնները, տրամադրվել է 30 ավտոմեքենա, իսկ ընֆհանուր առմամբ, տարեսկզբին 326 հազար շահում է արձանագրվել:
Փետրվարի 12-ին անցկացված հաջորդ վիճակահանության արդյունքում շահել է 94 հազար քաղաքացի` 2, 3, 4, 5 և 6 թվերի համընկնումներով. «6 թվի համընկնումով 3 քաղաքացի է շահել: 5 թվի համընկնումով էլ 100 հոգի է շահել, որոնցից, կախված գործարքի արժեքի մեծությունից, ևս 6 քաղաքացի կստանա “Kia Rio Standart” մակնիշի ավտոմեքենա»,- տեղեկացրել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արթուր Մանուկյանը: Ըստ նրա, այս տարի շահումները զգալիորեն ավելացել են` նախորդ տարվա միջին վիճակագրական շահումների քանակի հետ համեմատած: «Այստեղից կարելի է նաև հետևություն անել` եթե շահումներն ավելացել են, ապա ավելացել է նաև կտրոն պահանջողների քանակը»,- ասել է Ա. Մանուկյանը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
