ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ Է 52.1%-ՈՎ
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 0,3%-ով: Հաշվետու ամիսներին հանրապետությունում արտադրվել է 29136.2 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիքներ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս նույն ժամանակահատվածում բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են 52.1%-ով և կազմել 9235.8 հազար լիտր: