Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1.5%-ՈՎ
30/06/2009 16:30
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1.5%-ՈՎ

Ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.5% գնանկում, ինչը հիմնականում պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում 2009թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.4-10.5% գնանկում, 6-ում` 0.2-1.4% գնաճ, իսկ հրուշակեղենի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2009թ. հունիսին 2008թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 12.0% գնաճ, իսկ մայիսի համեմատ` 10.5% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ լոբու 50.4%, կանաչ պղպեղի 43.6%, կաղամբի 42.7%, վարունգի 31.3%, լոլիկի 30.3% գնանկումով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2009թ. հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի գները նվազել են 16.6-4.0%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում), իսկ Եղեգնաձոր և Մարտունի քաղաքներում արձանագրվել է համապատասխանաբար 0.8% և 10.6% գնաճ: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 12.4%-ով: Ձվի հանրապետական միջին գինը 2009թ. հունիսին մայիսի համեմատ նվազել է 6.7%-ով, իսկ 2008թ. դեկտեմբերի համեմատ` 6.5%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2009թ. հունիսին մայիսիհամեմատ արձանագրվել է ձվի 11.1-0.9% գնանկում, իսկ մյուս 4 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 10.1%-ով:

2009թ. մայիս-հունիս ամիսներին ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 2.9% ընդհանուր գնանկում, ընդ որում, հունիսին մայիսի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 1.6%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2009թ. հունիսին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.7%, իսկ 2009թ. մայիսի համեմատ` 1.2% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 2.0% գնանկումով: Արևածաղկի բուսական յուղի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 1.0%-ով, այլ յուղերինը (հալած յուղ) 0.9%-ով, մարգարինինը` 0.3%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում կենդանական և բուսական յուղերի գները նվազել են 3.9-0.7%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Դիլիջանում), իսկ Արտաշատ և Մարտունի քաղաքներում արձանագրվել է համապատասխանաբար 0.1% և 1.5% գնաճ: Մայրաքաղաքում կենդանական և բուսական յուղերի գները նվազել են 1.4%-ով: 2009թ. հունիսին 2008թ. դեկտեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.3%, իսկ 2009թ. մայիսի համեմատ` 0.6% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են հացահատիկի 5.7%, ոսպի 3.0%, մակարոնեղենի 1.8%, առաջին տեսակի ալյուրի 1.4% գնանկումը: Բարձր տեսակի հացի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 0.4%-ով, իսկ առաջին տեսակի հացինը` 0.3%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում արձանագրվել է 3.3-0.1% գնանկում, 2 քաղաքներում` 0.1-1.4% գնաճ, իսկ մյուս 2 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2009թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնամթերքի 0.4% գնանկում, իսկ հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մրգի ապրանքախմբում 2009թ. հունիսին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 47.9%, իսկ 2009թ. մայիսի համեմատ`1.4% գնաճ: Տանձի, ադամաթզի, նարնջի, խնձորի գները 2009թ. հունիսին մայիսի համեմատ աճել են 0.1-12.7%-ով, իսկ ելակի, կիտրոնի, գները նվազել են համապատասխանաբար 50.4% և 1.6%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում մրգի գներն աճել են 0.7-45.2%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում), իսկ մյուս 4 քաղաքներում արձանագրվել է 7.2-0.3% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 1.9%-ով: 2009թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, մսամթերքի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի 0.2-0.3% գնաճ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69