ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՆՔՎԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ 1658 ԳՈՐԾԱՐՔ
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների և բնակելի տների (առանձնատների) օտարման գործարքներից ծագող սեփականության իրավունքի գրանցումների համապատասխանաբար 3358 և 1636 դեպք, ընդ որում հաշվետու այս երեք ամիսների ընթացքում հանրապետությունում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 2544 գործարք, բնակելի տների առքուվաճառքի` 1095 գործարք:
Ներկայացված տվյալների համաձայն` միայն Երևան քաղաքում ընթացիկ տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում կնքվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի 1658 գործարք, բնակելի տների առքուվաճառքի` 268 գործարք: