08/07/2011 15:54
ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է 58.7 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշները: Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունից արտահանվել է 58.7 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նշենք, որ այս ցուցանիշը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 4.5%-ով: Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալներն աճել են 25.4%-ով և կազմել 159.9 մլն դոլար:
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
602.81
-9.12
18:49 09/11/26
18:12 09/11/26
15:59 09/11/26
