Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԵՊՔԵՐ
23/04/2009 12:55
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԵՊՔԵՐ

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերը շարունակում են մնալ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  ապօրինի ձեռնարկատիրություն հիմնականում  ծավալվում է փոքր և միջին բիզնեսի ոլորտում:
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մոտեցումը հայտնի է և հստակ. բոլորը պետք է բերվեն հարկման դաշտ, լինի դա փոքր, միջին թե խոշոր բիզնես: Այդ ուղղությամբ իրականացվող մեծածավալ միջոցառումները շարունակական են լինելու: Կոմիտեն դրանով նպատակ ունի պայքարել ոչ միայն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեմ, այլ նաև կանխարգելել հովանավորչական երևույթները համակարգում. առանց համակարգից հովանավորչության տնտեսվարողները չեն կարող գործել հարկման դաշտից դուրս: Համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի օրերս:
Միայն վերջին շրջանում ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչությունը  հայտնաբերել է տասնյակ դեպքեր, երբ ապօրինի գործունեություն ծավալած տնտեսվարող սուբյեկտներն օրենքով սահմանված կարգով գրանցված և հաշվառված չեն եղել հարկային մարմնում:
 
Հրուշակեղենի ապօրինի արտադրություն և վաճառք` հակահիգիենիկ պայմաններում
 
Շաքարային գետնանուշ, վաֆլե տորթեր և այլն: Նշված ապրանքատեսակների ոչ միայն արտադրությունն, այլ նաև վաճառքն իրականացվել է ահա այսպիսի, մեղմ ասած, հակահիգիենիկ պայմաններում:
Հրուշակեղենի ապօրինի արտադրությունը ծավալել էր քաղաքացի Արտյոմ Աշոտի Հարությունյանը` մայրաքաղաքի Աբելյան 8 հասցեում. դա նախկին «Աջափնյակ» ունիվերսամի տարածքն է:
Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ստուգայցի պահին արտադրամա- սում առկա է եղել պատրաստի արտադրանք` շաքարային գետնանուշ, վաֆլե շերտեր, ինչպես նաև շաքարավազ և գետնանուշ` շուրջ 1,5 տոննա ընդհանուր քաշով:
 
Սպառողներին  հայտնի «Ranger» քաղցր բամբակները ևս արտադրվում էին ստվերում
 
Ամբողջ հանրապետությունում սպառման լայն ցանց ունեցող «Ranger» քաղցր բամբակների արտադրությունը կազմակերպվել է հարկային դաշտից դուրս` առանց համապատասխան հաշվետվություններ և հաշվարկներ ներկայացնելու:
Օպերատիվ հետախուզության վարչությունը պարզել է, որ ապօրինի գործունեությունը ծավա-լել է ոմն Կարապետ Խալաթյան, ով «Ranger» քաղցր բամբակներն արտադրել է «Էմ Էս Գրուպ Սիստեմս» կազմակերպության պատվերով. օրական արտադրվել է շահումներով 2 հազար հատ քաղցր բամբակ:
Պետեկամուտների կոմիտեի նախագահի հանձնարա- րությամբ նշված սուբյեկտների մոտ կատարվում են ստուգումներ, որոնց արդյունքում կպարզվի պետությանը պատճառված վնասի չափը:

Հարկային մարմինների առաջնային նպատակը, սակայն, միայն ապօրինի դեպքերի բացահայտումը չէ. տնտեսվարողների հետ նաև բացատրական աշխատանքներ են տարվում, հարկ եղած դեպքում ժամանակ տրվում` պետական գրանցում ստանալու և գործունեությունը օրինական հիմքերի վրա ծավալելու համար:  Այս դեպքում խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսական ոլորտին է վերաբերում. տնտեսվարողներին հիշեցվում է այս տարվա հունվարի 1-ից  ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք, ինչպես հայտնի է,  ընդգրկում են նաև գյուղատնտեսական ոլորտը:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83