Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՎԶԵԲ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
11/11/2010 10:40
Կիսվել

ՎԶԵԲ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նախաձեռնել է «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամ»` ArmSEFF ծրագիրը, որը կաջակցի Հայաստանում մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը:

2007թ.-ի հուլիսին  ՎԶԵԲ-ը հիմնադրեց Էներգաարդյունավետության կովկասյան ծրագիրը (CEEP), որը կովկասյան տարածաշրջանում արդյունաբերական, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման և բնակելի ոլորտներում վերջնական սպառողներին ուղղված  էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկ նախագծերին հատկացվող վարկային հիմնադրամ է:  ArmSEFF-ի շրջանակներում ՎԶԵԲ-ը առաջարկում է իրականացնել 20մլն ԱՄՆ դոլարի փոխառություն` հայաստանյան վարկատուների միջոցով, ինչպիսին է “Անելիք” բանկը, որն արդեն միացել է հիմնադրամին: Նախատեսված է, որ այդ վարկային գիծը կընդլայնվի ևս 5մլն ԱՄՆ դոլարով` կոմունալ շինությունների ոլորտում էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորման համար:

ArmSEFF վարկային գիծը նախատեսված է, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար, որի արդյունքում կառաջանա զգալի էներգախայողություն ածխածնային գազերի արտանետումների նվազեցում: Այն հանդիսանում է ՎԶԵԲ-ի Կովկասյան Էներգաարդյունավետության ծրագրի մի մաս:

ArmSEFF-ը Հայաստանի առևտրային բանկերին հնարավորություն է տալիս բավարարելու էներգաարդյունավետությանն ուղղված փոխառությունների աճող պահանջարկը և հասանելի դարձնելու այս հատուկ ուղղվածության միջոցները ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելու պայմաններում: ArmSEFF-ի նպատակն է բարելավել էներգաարդյունավետությունը արդյունաբերական ոլորտում և էներգիայի արտադրությունը վերականգնվող էներգիայի աղբյուրներից (օր.` հողմային, հիդրո, արևային, կենսազանգվածային և երկրաջերմային):

Արդյունաբերական ընկերությունները, առևտրային ձեռնարկությունները և մասնավոր տնտեսությունները, որոնք կցանկանան ներդրում կատարել էներգաարդյունավետության կամ վերականգնվող էներգետիկական նախագծերում, հնարավորություն կունենան  աջակցության համար դիմելու հաջորդ 2 տարիների ընթացքում, եթե գնահատման համար ներկայացնեն իրենց առաջարկները հաջորդ 2 տարիների ընթացքում:

ArmSEFF-ի շրջանակներում դեռևս ընդգրկված չէ բնակելի ոլորտի ֆինանսավորումը: Ինչպես TurSEFF-ը այն նույնպես չի տարանջատում փոքր և խոշոր ձեռնարկատիրությունները, որտեղ նույնպես ներառնված չեն մատակարարներ:  

Հայաստանում ՎԶԵԲ–ի գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը պարզաբանեց, որ ընկերությունները պետք է դիտարկեն էներգախնայողության նախագծերը ոչ միայն դրամական խնայողության տեսանկյունից, այլ նաև կարճաժամկետ և երկարաժամկետ պայմաններում մրցակցային ներուժ ստեղծելու տեսանկյունից: «Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի էներգետիկան գտնվում էր ոչ կայուն վիճակում, մինչդեռ հայաստանյան ներդրումները էներգետիկայի ոլորտում շատ կարևոր են մատակարարման և պաշարների առավել արդյունավետ օգտագործման նպատակով»,-ավելացրեց նա:

ՎԶԵԲ-ը Հայաստանի տեղական բանկերին կտրամադրի փոխառություններ, որոնք կփոխանցվեն ArmSEFF–ի նախընտրած համապատասխան պատվիրատուներին: Բնակելի ոլորտում էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորմանը աջակցելու նպատակով ակնկալվում է վարկային գծի ընդլայնում ևս 5 մլն ԱՄՆ դոլարով:  Վարկային գիծը կհամալրվի տեխնիկական աջակցությամբ, որը կտրամադրվի միջազգային և տեղական փորձագետների կողմից, ովքեր կվերանայեն ներդրումային առաջարկները, կանցկացնեն էներգետիկական աուդիտներ և կաջակցեն ընկերություններին խնայել գումարներ ArmSEFF–ի շնորհիվ: Տեխնիկական աջակցության տրամադրումը ընկերություններին անվճար է. այն  ֆինանսավորում է Ավստրիայի Հանրապետությունը:

Այս տարի հոկտեմբերին «Անելիք» բանկը առաջինն էր Հայաստանում, որը միացավ ArmSEFF–ին և ստացավ 3 մլն ԱՄՆ դոլար փոխառություն (մոտ 1 մլրդ հայկական դրամ)` համապատասխան ենթավարկառուներին փոխանցելու նպատակով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12