Տնտեսական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.50+0.00
EUR BUY - 445.00+3.00 EUR SELL - 450.00+2.00
OIL:  BRENT - 66.29+2.71 WTI - 61.07+2.06
COMEX:  GOLD - 4976.20+0.46 SILVER - 100.93+5.16
COMEX:  PLATINUM - 2741.30+4.17
LME:  ALUMINIUM - 3115.00+0.00 COPPER - 12810.00+0.00
LME:  NICKEL - 17996.00+0.00 TIN - 51417.00+0.00
LME:  LEAD - 2022.00+0.00 ZINC - 3175.50+0.00
FOREX:  USD/JPY - 155.64-1.87 EUR/GBP - 1.1825+0.69
FOREX:  EUR/USD - 1.1825+0.69 GBP/USD - 1.3641+1.13
STOCKS RUS:  RTSI - 1152.34+0.49
STOCKS US: DOW JONES - 49098.71-0.58 NASDAQ - 23501.24+0.28
STOCKS US: S&P 500 - 6915.61+0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 53846.87+0.29 TOPIX - 3629.70+0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26749.51+0.45 SSEC - 4136.16+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10143.44-0.07 CAC40 - 8143.05-0.07
STOCKS EUR:  DAX - 24900.71+0.18
23/01/2026  CBA:  USD - 379.07-0.01 GBP - 512.73+3.02
23/01/2026  CBA:  EURO - 444.84+1.58
23/01/2026  CBA:  GOLD - 58890-421 SILVER - 1138.1-18
ՀԲ – ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՏՈՒԺԵԼ Է ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԻՑ
12/10/2009 10:06
Կիսվել

ՀԲ – ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՏՈՒԺԵԼ Է ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԻՑ

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է 2009 թվականի իր տարեկան զեկույցը, որտեղ ներկայացված է ըստ տարածաշրջանների բանկի գործունեության հիմնական ուղղությունները և նպատակադրումները, ինչպես նաև ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում առանձին տարածաշրջաններում առկա տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները:

2009 թվականի ՀԲ տարեկան զեկույցում առանձին գլխով ներկայացված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում վերջին մեկ տարվա ընթացքում բանկի կողմից իրականացված միջոցառումները և ձեռք բերված ադյունքները:

ՀԲ գնահատմամբ` ֆինանսատնտեսական ճգնաժամն էական ազդեցություն է թողել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների վրա, և որպես դրան նպաստող գործոններ առանձնացվում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին, և առավելապես ԱՊՀ երկրներին բնորոշ ընթացիկ գործառնությունների բացասական սալդոն, արտաքին փոխառությունների աճող մակարդակը և վարկավորման ծավալների աճը: ՀԲ կանխատեսումների համաձայն այս տարածաշրջանում 2009 թվականի արդյունքներով տնտեսական աճը կկրճատվի մինչև 3%:

Նշենք, որ 2009 թվականի ընթացքում ՀԲ կողմից ֆինանսավորվել է եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում իրականացվող 49 ծրագրեր, որոնց շրջանակներում այս երկրներին տրամադրվել է շուրջ 9.4 մլրդ դոլար ֆինանսական աջակցություն:

Առանձնացնելով ՀԲ այն դիտարկումները, որոնք վերաբերում են Հայաստանին, նշենք, որ  ՀԲ գնահատմամբ Հայաստանը տարածաշրջանի այն երկրների շարքում է, որոնք զգալի տուժել են միջազգային դրամային փոխանցումների ծավալի կրճատման արդյունքում, և ճգնաժամն իր առավել մեծ ազդեցությունն է թողել երկրի ֆինանսական շուկայի և աշխատանքի շուկայի վրա:

Նշենք նաև, որ Հայաստանն այն երկրներից է, որոնք հնարավորություն ստացած առաջինն օգտվել ճգնաժամի հետևանքների արագ հաղթահարման նպատակով ՀԲ կողմից ստեղծված հատուկ հիմնադրամից տրամադրվող անտոկոս փոխառություններից և դրամաշնորհներից:

AMP
23/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.07
-0.01
Եվրո (EUR)
444.84
+1.58
Ռուբլի (RUR)
4.9884
-0.0002
Լարի (GEL)
140.8
-0.02
58890
-421
Արծաթ
1138.1
-18