Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
20/07/2011 11:35
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Երեկ` հուլիսի 19-ին, կայացել է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի շրջանակներում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի բյուջեում փոփոխություն կատարելու և, ըստ այդմ, բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Երևան» հիմնադրամին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» մասով գումար հատկացնելու մասին որոշման նախագծին։

Հարցի վերաբերյալ որպես պարզաբանում Երևանի քաղաքապետը նշել է, որ գումարները կծախսվեն անկախության օրվան նվիրված և «Երևանի օր» տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում կստեղծվեն Երևան քաղաքի համար կարևոր գեղագիտական արժեքներ։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` ավագանու որոշմամբ գումար կհատկացվի նաև քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1-ին, 5 և 6-րդ դասարանի աշակերտների համար գրենական պիտույքների ձեռքբերման նպատակով։

Միևնույն ժամանակ, Երևանի ավագանին հավանության է արժանացրել քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների բյուջետային փոփոխության առաջարկը, ինչը, ինչպես որոշման նախագիծը հիմնավորելիս նշել է քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետը, պայմանավորված է մանկապարտեզների աշխատաժամերի երկարացմամբ պայմանավորված նոր հաստիքների ավելացմամբ, ինչպես նաև վարիչների աշխատավարձերի բարձրացմամբ։

Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև  «Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի համաձայնագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Խոսքը Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագրով իրականացվելիք ծրագրի մասին է, որով նախատեսվում է մայրաքաղաքում իրականցնել մի շարք, այդ թվում` մայրաքաղաքի տրանսպորտային բեռնաթափմանն ուղղված Երևանի կենտրոնը շրջանցող ճանապարհաշինական աշխատանքներ։

Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև  «Երևան Տրանսպորտ Օփերեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ համատեղ ընկերություն ստեղծելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծին։ Ընկերությունը, ինչպես նշել է քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային վարչության պետը, կզբաղվի վճարովի ավտոկայանման ավտոմատացված կայանատեղերի միջոցով կայանման կառավարման համակարգի ներդրմամբ։ Նախատեսվում է մայրաքաղաքում տեղադրել շուրջ 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի։ Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կգործի շուրջ 9600 ավտոկայանատեղ։ Գործարարության առաջին տարվա ընթացքում ընկերությունը կապահովի 36 աշխատատեղ, ինչն առաջիկայում կավելանա՝ հասնելով 84–ի։

Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է  նաև «ՀՀ Երևանի քաղաքապետարանի  և  ՌԴ  Սանկտ Պետերբուրգի  Կառավարության միջև 2011-2014թթ. առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար համագործակցության ծրագիրը հաստատելու մասին», ինչպես նաև  օրակարգում ընդգրկված մյուս հարցերը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98