Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՀ ՏԱՐԱԾԱՇՐՋՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
12/10/2009 16:13
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՀ ՏԱՐԱԾԱՇՐՋՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդն այսօր հանդիպեց ԱՄՀ տարածաշրջանային տնօրենների պատվիրակության հետ, որի կազմում են Մեգ Լունդսագերը (գործադիր տնօրեն  ԱՄՆ-ի համար),  Ախե Բակերը (գործադիր տնօրեն Հայաստանի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսրայելի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Ռումինիայի և Ուկրաինայի համար), Ամրուազ Ֆայոլը (գործադիր տնօրեն Ֆրանսիայի համար),  Հե Ժիանսյոնգը (գործադիր տնօրեն Չինաստանի համար), Թոմաս Մոզերը (գործադիր տնօրեն Ադրբեջանի, Ղրղզստանի, Լեհաստանի, Սերբիայի և Մոնտենեգրոի, Շվեյցարիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի համար),  Կլաուս Դ. Շտայնը (գործադիր տնօրեն Գերմանիայի համար) հետ:

Ողջունելով ԱՄՀ պատվիրակության անդամներին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց ՀՀ ֆինանսական շուկայում և բանկային համակարգում տիրող իրավիճակը: Նա նշեց, որ ներկա պահին շուկայում իրավիճակը կայուն է, բանկային համակարգի գերիրացվելի է: ԿԲ մասնագետների կողմից իրականացված ստրեսս տեստերը ցույց են տվել, որ ամենավատատեսական զարգացումների դեպքում բանկերի կապիտալի համարժեքության մակարդակը զգալիորեն կգերազանցի նվազագույն պահանջվող մակարդակը:
ԿԲ նախագահն ասաց, որ վերջին 1 տարվա ընթացքում տնտեսական ճգնաժամի ներքո Կենտրոնական բանկը քայլեր է ձեռնարկել վերջինիս հետևանքները մեղմացնելու ուղղությամբ, մասնավորապես, մարտ ամսից սկսած, 7 անգամ անդրադարձ է եղել ռեպո տոկոսադրույքին, որն ընդհանուր առմամբ իջեցվել է 2.75 տոկոսային կետով: Բանկային համակարգին պետությունն ազգային արժույթով վարկային մեծածավալ ռեսուրսներ է տրամադրել: Ընդլայնվել են ԿԲ դրամավարկային գործիքները, մասնավորապես, կարճաժամկետ ռեպո վարկերին զուգահեռ բանկերին ավելի երկարաժամկետ ռեպոների տրամադրում (մինչև 3 ամիս ժամկետով), ակտիվացել է պետական արժեթղթերի երկրորդային շուկայում ԿԲ-ի մասնակցությունը` նպաստելով ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:

Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ սկսել է գործել Ազգային հիփոթեկային ընկերությունը, որի միջոցով վերաֆինանսավորվում են բանկերի հիփոթեկային վարկերը, խոշորածավալ վարկեր են տրամադրվում փոքր և միջին ձեռնարկություններին:

Հյուրերը նշեցին, որ Կենտրոնական բանկի քայլերը ցույց են տվել իրենց արդյունավետությունը, և դրանում մեծ ներդրում ունի մասնագիտական բարձր որակավորում ունեցող ԿԲ թիմը:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91