Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 15/10/09
15/10/2009 12:03
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 15/10/09

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թ. հոկտեմբերի 6-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ-ի  նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Գրիգոր Ղոնջեյանը, Ահարոն Չիլինգարյանը, Անդրանիկ Նորեկյանը և Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացումով, որտեղ առկա նոր տեղեկատվության հիման վրա գնահատականներ տրվեցին ընթացիկ իրավիճակի, նոր մակրոտնտեսական կանխատեսումների և վերջինիս հետ կապված հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Իրավիճակային հաշվետվությունը պարունակում էր նաև ԿԲ-ի եռամսյակային կանխատեսումների մոդելի միջոցով ստացված նոր արդյունքներ, որոնց համաձայն ապագա 12 ամսյա ժամանակահատվածում ՀՆԱ բացասական ճեղքվածքի աստիճանական փակման և սպասվող արտաքին չափավոր գնաճային ճնշումների դրսևորման պայմաններում  առաջիկա 6 ամսվա ընթացքում գնաճի տեմպը որոշակիորեն արագանալու է` տարեվերջին գտնվելով նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ, իսկ 2010 թ. առաջին եռամսյակում նույնիսկ գերազանցելով այն:

2009 թ. սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը` ավելանալով 0.2 տոկոսային կետով, կազմել է 3.7%: Ընդ որում` պարենային ապրանքների գներն աճել են 0.2%-ով  (նպաստումը գնաճին 0.1 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների  գները` 1.2%-ով (նպաստումը գնաճին 0.2 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 1.2%-ով (նպաստումը գնաճին 0.4 տոկոսային կետ): Սեպտեմբերին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորված է շաքարավազի գնի 7.7% (նպաստումը գնաճին 0.1 տոկոսային կետ), բենզինի և դիզելային վառելիքի գների 2.8% (նպաստումը գնաճին 0.1 տոկոսային կետ), ինչպես նաև կրթության համակարգի ծառայությունների սակագների 6.9% աճերով (նպաստումը գնաճին 0.3 տոկոսային կետ): Քննարկելով վերոնշյալ զարգացումները, Խորհուրդն արձանագրեց, որ եթե նախորդ երկու ամիսներին սպառողական ապրանքների շուկայում գների վարքագիծը վկայում էր գնանկումային միջավայրի բացակայության մասին, ապա արդեն սեպտեմբերին շուկայում ակնհայտորեն սկսել են արտահայտվել որոշակի գնաճային ճնշումներ:

Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո Խորհուրդը սկսեց իր քննարկումները ներքին և արտաքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները փաստեցին, որ 2009 թ. օգոստոսից տնտեսական անկման խորացում չի արձանագրվել և 12-ամսյա կտրվածքով ՀՆԱ անկման տեմպը չի ավելացել` կազմելով 18.4%, ինչը հիմնականում շարունակում է պայմանավորվել շինարարության ճյուղի զարգացումներով, որտեղ որոշակի աշխուժացում է նկատվել և նույնիսկ արձանագրվել է անկման տեմպերի նվազում: Վերջինս վկայում է տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնման միտումների ձևավորման մասին: Միաժամանակ, արտաքին հատվածում շարունակել են դրսևորվել գլոբալ տնտեսության վերականգնման սպասումներով պայմանավորված զարգացումներ, մասնավորապես հումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել է գների չափավոր աճը:

Խորհուրդը քննարկեց նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները:  Բազմիցս շեշտվեց, որ իրականացված դրամավարկային և հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականությունների արդյունքում սեպտեմբեր ամսվա ընթացքում նույնպես բանկային համակարգում պահպանվել է դրամային ավելցուկային իրացվելիության բարձր մակարդակը: Այս պայմաններում դրամային շուկաներում տոկոսադրույքների նվազումը շարունակվել է, ընդ որում` այն առավել  նշանակալի է եղել պետական արժեթղթերի շուկայում, որտեղ տոկոսադրույքները օգոստոսի միջինի նկատմամբ նվազել են 0.4-0.9 տոկոսային կետով. 1 տարի ժամկետայնությամբ արժեթղթերի տոկոսադրույքը կազմել է 6.2%, իսկ 3-ից 5 տարի ժամկետայնությամբ արժեթղթերինը` 10.2-10.4%: Սակայն, ավելցուկային իրացվելիության պահպանվող բարձր մակարդակը ստեղծել է նաև դրամի արժեզրկման ճնշումներ արժութային շուկայում, ինչը որևէ կերպ չպայմանավորվելով տնտեսական հիմնարարների զարգացումներով, այնուամենայնիվ, առաջացրել է ոչ համարժեք սպասումներ: Այս պարագայում խորհուրդը համաձայնեց, որ սեպտեմբերի վերջից սկսած ԿԲ-ի գործողությունները` ուղղված ավելցուկային իրացվելիության կարգավորմանը և առաջիկա ամիսներին նախատեսվող կառավարության հետ կոորդինացված քայլերը` պետական պարտատոմսերի թողարկումների ավելացման ուղղությամբ, կնպաստեն վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծմանը:

Գների վարքագծի, մակրոտնտեսական ներքին և արտաքին միջավայրի և ֆինանսական շուկայի զարգացումների քննարկումից հետո Խորհրդի  քննարկումները կենտրոնացան դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների շուրջ: Հիմք ընդունելով եռամսյակային կանխատեսումների մոդելի միջոցով ստացված նոր արդյունքները, Խորհուրդը համաձայնեց, որ կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում  տնտեսական աճի տեմպերի վերականգնման և միջազգային գների աճի միտումների պահպանման սպասումների պայմաններում, անփոփոխ դրամավարկային պայմանների դեպքում, առաջիկա 6 ամսվա ընթացքում գնաճի տեմպը որոշակիորեն ավելանալու է` տարեվերջին գտնվելով նպատակային միջակայքի վերին սահմանագծի մոտ, իսկ 2010 թ. առաջին եռամսյակում նույնիսկ գերազանցելով այն: Այնուհետև, արդեն երկրորդ եռամսյակից, երբ 12-ամսյա գնաճի ցուցանիշը չի ներառի ընթացիկ տարվա մարտի սկզբին փոխարժեքի կտրուկ արժեզրկման և ապրիլից կոմունալ վճարների թանկացման ազդեցությունը, գնաճը կրկին կվերադառնա տատանման թույլատրելի միջակայք:

Հաշվի առնելով ընթացիկ մակրոիրավիճակի  գնահատականները, հիմնական կանխատեսումային մոդելի արդյունքները և ֆինանսական շուկայի զարգացումները, խորհուրդը համաձայնեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի  գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը: Կարծիքներ հնչեցին նաև, որ ֆինանսական շուկայի առավել երկարաժամկետ սեգմենտում տոկոսադրույքների շարունակվող  նվազումը ևս նպաստավոր պայմաններ է ստեղծում տնտեսության ակտիվացման համար:

Նիստի ավարտին Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըª սահմանելով այն 5.00%: Ներգրավված ավանդների և լոմբարդային վարկերի տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար` 2.00% և 8.00%:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98