ԻՆԵԿՈԲԱՆԿ – ԱՊԱՌԻԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԸ 20%, ԵԹԵ
Ինեկոբանկն իրականացնում է ակցիա, որի շրջանակներում ապառիկ գործարք կատարելիս հաճախորդները կարող են ապառիկի կանխավճարը կրճատել 10%-ով (40% >>> 30%, 20% >>> 10% …), եթե.
1) երեք ամիս անընդմեջ Ինեկոբանկի որևէ մասնաճյուղից կատարեն առնվազն երկու տեսակի կոմունալ վճարում: Ապառիկ ձևակերպելիս պարզապես անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան անդորրագրերը: Ներկայացված 1 ամսվա անդորրագրերի հանրագումարը պետք է կազմի նվազագույնը 10,000 ՀՀ դրամ
և/կամ
2) երեք ամսվա ընթացքում Ինեկոբանկի որևէ մասնաճյուղից կատարեն առնվազն երկու դրամական փոխանցում` Ինեկոբանկի միջազգային դրամական փոխանցումների ցանկացած համակարգից: Ապառիկ ձևակերպելիս պարզապես անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան անդորրագրերը: