Ֆինանսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Կոնվերս Բանկ․ Էօրնեկեան դպրոցի շրջանավարտները կրթաթոշակներ են ստացել պարոն Էռնեկյանի և նրա կողմից կառավարվող ընկերությունների կողմից
23/06/2020 13:13
Կիսվել

Կոնվերս Բանկ․ Էօրնեկեան դպրոցի շրջանավարտները կրթաթոշակներ են ստացել պարոն Էռնեկյանի և նրա կողմից կառավարվող ընկերությունների կողմից

Կոնվերս Բանկի ներկայացուցիչները Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի շրջանավարտներին են փոխանցել նրանց  ուսման տարիներին կուտակված կրթաթոշակները։  Կրթաթոշակները հատկացվում են  Էդուարդո Էռնեկյանի և նրա կողմից Հայաստանում կառավարվող ընկերությունների՝ այդ թվում Բանկի կողմից, տարեկան կտրվածքով։ Կուտակված դրամագլուխը աշակերտները ստանում են դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի վճարային քարտերով:

Կոնվերս Բանկ․ Էօրնեկեան դպրոցի շրջանավարտները կրթաթոշակներ են ստացել պարոն Էռնեկյանի և նրա կողմից կառավարվող ընկերությունների կողմից

Ընդհանուր առմամբ, 2019-2020թթ ուստարվա 45 շրջանավարտի է տրվել  ավելի քան 17,000 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ, որը նրանք կարող են օգտագործել տարբեր՝ այդ թվում կրթության, մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով։ Նախագծի մեկնարկից ի վեր կրթաթոշակ է ստացել դպրոցի ավելի քան 180 շրջանավարտ։

«Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցը արգենտինահայ գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանի կարևորագույն բարեգործական նախաձեռնություններից է։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են և երկրի հետագա զարգացումը ապահովելու են միջազգային ստանդարտներին համապատասխան, մրցունակ կրթություն ստացած երիտասարդները։ Այդ իսկ պատճառով էլ հետևողական ենք Էօրնեկեան դպրոցում լավագույն կրթական փորձի ներդրման ու կիրառման, նոր սերնդի կրթմանը վերաբերող բոլոր հարցերում»,- ասել է Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ, Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը։

Նշենք, որ Էօրնեկեան հանրակրթական դպրոցը բացվել է 2009թ՝ արգենտինահայ գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ։ Իսկ 2017թ՝ բարերարի օժանդակությամբ, բացվել է դպրոցի նոր մասնաշենքը, որտեղ ստեղծված են միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթության կազմակերպման բոլոր պայմանները։

Կոնվերս Բանկ․ Էօրնեկեան դպրոցի շրջանավարտները կրթաթոշակներ են ստացել պարոն Էռնեկյանի և նրա կողմից կառավարվող ընկերությունների կողմից

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86