Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ –   KFW ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է 18 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»  ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
03/05/2010 15:00
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – KFW ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է 18 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մայիսի 3-ին Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակներում գերմանական KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ստորագրվել են նոր պայմանագրեր ծրագրի երկրորդ փուլի` 18 միլիոն եվրոյի վարկային և 1.5 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցների տրամադրման վերաբերյալ: Վարկը գերմանական KfW բանկի կողմից  տրամադրվելու է ՀՀ կենտրոնական բանկին սուբսիդավորվող տոկոսադրույքով, 12 տարի մարման ժամկետով, որից 3 տարին արտոնյալ: Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող փոքր ՀԷԿ-երին և գործընկեր բանկերին տեխնիկական և ֆինանսական խորհրդատվական անվճար ծառայություններ մատուցելուն: KfW բանկի կողմից պայմանագրերը ստորագրելու է առաջին փոխնախագահ պարոն Ռոլանդ Զիլլեռը:

Դեռևս 2004 թ. ապրիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքված «Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև 2004 թ. նոյեմբերի 24-ին կնքվեցին «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրով 6.0 մլն եվրոյի վարկային և 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր: Ծրագիրը իրականացվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ:

Վարկային ծրագրի նպատակն է մրցույթով ընտրված ՀՀ առևտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող հիդրոէլեկտրակայաններին (ՀԷԿ)ª վերակառուցման և վերազինման, ինչպես նաև նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման և մատակարարման բարելավմանը և, որպես արդյունք, տնտեսության հետագա զարգացմանը: Առ այսօր ԳՀՀ-ՎԷ ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորվել է 14 ՓՀԷԿ, ինչի արդյունքում ծրագրին հատկացված վարկային միջոցները ամբողջությամբ տեղաբաշխվել են: Գործընկեր բանկերին վարկային միջոցները տրամադրվել են ՀՀ դրամով, տարեկան 5.5% տոկոսադրույքով, իսկ ՓՀԷԿ-երի վարկավորումը իրականացվել է առավելագույնը 10.5% տոկոսադրույքով, նույնպես ՀՀ դրամով:

Ներկայումս Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն»  վարկային ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատություններ են «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «ԱԿԲԱ – Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ, «Անելիք բանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ: Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկով գործընկեր ֆինանսական հաստատությունների ցանկը կընդլայնվի նոր գործընկերներով, որոնց ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2