Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊԵԿ. Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ
23/01/2021 17:19
Կիսվել

ՊԵԿ. Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ

Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու: Շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով, տնօրինել` ընկերության առաջնահերթություններից ելնելով: Պետական եկամուտների կոմիտեի կանխատեսմամբ` հօգուտ բիզնեսի կատարված փոփոխության ազդեցությունը պետբյուջեի հարկային եկամուտների վրա հնարավոր կլինի գնահատել 2021թ. ապրիլի 20-ից հետո, երբ ներկայացված կլինեն շահութահարկի հաշվարկները:

Բիզնեսը շրջանառու միջոցները տնօրինելու ևս մեկ հնարավորություն կունենա, եթե օրենքի ուժ ստանա ավելացված արժեքի հարկի գումարները նոր մեխանիզմով բիզնեսին վերադարձնելու ՊԵԿ-ի առաջարկը: «Ներկայումս ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ  նախագծով առաջարկում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամիս: Կարծում ենք` սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար` իրենց ապրանքաշրջանառությունը, լիկվիդայնությունը ապահովելու և ավելի ճկուն, բարենպաստ միջավայրում գործելու հարցում»,-վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Կոմիտեն նախագծում առաջարկում է ԱԱՀ գումարները վերադարձնել հաշվարկը ներկայացնելուց հետո` չսպասելով մինչև հաջորդող ամսվա 20-ը: Բացի այդ, պարզեցված ընթացակարգով նախատեսված 40 մլն դրամ առավելագույն սահմանաչափն արդեն ոչ թե եռամսյակին, այլ ամեն ամսվան կվերաբերի։ Արդյունքում ավելի շատ հարկ վճարող կօգտվի ԱԱՀ վերադարձի հնարավորությունից։

Մարտահրավերներով աչքի ընկած 2020 թվականի ընթացքում պետությունը ներդրումները խթանելու նաև մեկ այլ մեխանիզմ է մշակել: Բիզնեսը կարող է մաշվածությունը հաշվարկելու 1 տարուց ոչ պակաս ցանկացած ժամկետ ընտրել ու հետագայում որպես ծախս նվազեցնել շահութահարկից:  «Այն հիմնական միջոցների համար, որոնք ներմուծվել կամ ձեռք են բերվել 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը, հարկ վճարողները հնարավորություն ունեն ընտրելու ամորտիզացիայի ցանկացած ժամկետ` օգտակար ծառայության ժամկետ, որոնք ընդամենը պետք է պակաս չլինեն մեկ տարուց: Այսինքն` շատ արագ ամորտիզացնելու հնարավորություն կունենան»,-ընդգծում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը:

2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան նաև եկամտային հարկը հաշվարկելիս: Եկամտային հարկի 23%-ի փոխարեն գործելու է 22% դրույքաչափը և օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 2023 թվականը` յուրաքանչյուր տարի, մեկ տոկոսային կետով նվազելու է:

ՊԵԿ-ի գնահատմամբ` կատարված և առաջարկվող այս փոփոխությունները բիզնեսի ընդառաջ քայլ են, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98