Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից
18/02/2021 20:57
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից

Ժամանակին համընթաց՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը սպառողական վարկավորման շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է օգտվել վարկային գծերից:

Վարկային գիծը լավագույն լուծում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ են դրամական միջոցներ չնախատեսված ծախսեր իրականացնելու համար: Դա է պատճառը, որ վարկային այս պրոդուկտի նկատմամբ հաճախորդների շրջանում պահանջարկն օրեցօր աճում է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային գիծը՝ շահավետ և ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտվել վարկային միջոցներից անվճար:

Վարկային գծերի հիմնական առավելություններն են․

  • Վարկային միջոցների օգտագործման անտոկոս (արտոնյալ) ժամանակահատված՝ մինչև 55 օր տևողությամբ (կախված քարտի տեսակից), որի ընթացքում վարկի օգտագործված գումարն ամբողջությամբ մարելու դեպքում հաճախորդը տոկոս չի վճարում:
  • Վարկային գծի վերականգնվող սահմանաչափ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում հաճախորդի տնօրինության տակ միշտ առկա է անհրաժեշտ գումար «անվտանգության բարձիկի» տեսքով: Մեկ անգամ ներկայացնելով Բանկին վարկային սահմանաչափի ստացման դիմում և ստանալով վարկային գիծ՝ հաճախորդը ցանկացած պահի հասանելիություն ունի տրամադրված դրամական միջոցների:
  • Հարմարավետություն՝ վարկային սահմանաչափը թույլ է տալիս հաճախորդին չհետաձգել անհրաժեշտ ապրանքի գնումը: Կատարելով մասնակի վճարումներ որոշ ժամանակահատվածի ընթացքում՝ հաճախորդն ունի հնարավորություն գնել ապրանքը նախապես:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

  • արժույթ՝ ՀՀ դրամ,
  • տարեկան անվանական տոկոսադրույք` 11-19,5% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12-24%),
  • վարկի գումար` 30,000 ՀՀ դրամից մինչև զուտ եկամտի 6-ապատիկը,
  • վարկի ժամկետ` 6-ից 24 ամիս:

Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

Վարկային գծերի պայմանների և սակագների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների  վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում` https://www.vtb.am/am/credits/kreditnye-karty,  https://www.vtb.am/ru/payment-cards#debetovye-karty# հղումներով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28