Ֆինանսական

USD BUY - 376.00+0.00 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 443.00-2.00 EUR SELL - 449.50-2.00
OIL:  BRENT - 67.43-3.27 WTI - 62.71-3.46
COMEX:  GOLD - 4971.10-1.76 SILVER - 74.97-9.23
COMEX:  PLATINUM - 2030.90-4.35
LME:  ALUMINIUM - 3103.00-0.72 COPPER - 13166.50-0.08
LME:  NICKEL - 17880.00+3.06 TIN - 49635.00+1.09
LME:  LEAD - 1993.00+1.19 ZINC - 3406.50+0.92
FOREX:  USD/JPY - 152.87+0.36 EUR/GBP - 1.1867-0.06
FOREX:  EUR/USD - 1.1867-0.06 GBP/USD - 1.3616-0.12
STOCKS RUS:  RTSI - 1128.73+0.65
STOCKS US: DOW JONES - 49451.98-1.34 NASDAQ - 22597.15-2.03
STOCKS US: S&P 500 - 6832.76-1.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 57639.84-0.02 TOPIX - 3882.16+0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 27032.54-0.55 SSEC - 4134.02+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 10402.44-0.67 CAC40 - 8340.56+0.33
STOCKS EUR:  DAX - 24852.69-0.01
12/02/2026  CBA:  USD - 377.57+0.06 GBP - 514.97-2.41
12/02/2026  CBA:  EURO - 448.4-1.59
12/02/2026  CBA:  GOLD - 61641+574 SILVER - 1045.2+46.55
Ամերիաբանկ. ավարտվել է Հայաստանում ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
26/03/2021 08:32
Կիսվել

Ամերիաբանկ. ավարտվել է Հայաստանում ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը

FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը

  • 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանը կարտադրի այնքան մաքուր էներգիա, որքան պահանջվում է ավելի քան 20,000 տուն էլէկտրաէներգիայով ապահովելու համար և թույլ կտա խուսափել տարեկան 40,000տ ածխածնի արտանետումից:
  • Ծրագրի շրջանակներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կնքվել է էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր, որի համաձայն արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի համայնքին` զգալի օգուտ բերելով վերջինիս:
  • ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը կաջակցեն ծրագրի իրականացմանը` տրամադրելով առաջնակարգ վարկեր և ներդրումային դրամաշնորհ, որը ԵՄ-ից կնեգրավի ՎԶԵԲ-ը:
  • Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:
  • «Մասրիկ-1» արևային կայանը ներկայումս արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանն է Հայաստանում:

Fotowatio Renewable Ventures (FRV) ընկերությունը, որը հանդիսանում է Abdul Latif Jameel Energy  ընկերության անդամ և աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրեր իրականացնող առաջատար, հաջողությամբ ավարտել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանի կառուցման ֆինանսավորման գործարքը: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանն իր տեսակով առաջին է Հայաստանում: Այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը`միևնույն ժամանակ նվազեցնելով երկրի կախվածությունը հանածո վառելիքից:

2018 թ-ին FRV-ն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը կնքեցին կառավարության աջակցության ծրագիր` Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամի (ՀՀ կառավարության կողմից լիազորված ԾԻԳ) աջակցությամբ արևային էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տիրապետման և շահագործման նպատակով:

«Մասրիկ-1» կայանը կարտադրի տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 1 ՄՎտ/ժամի դիմաց 41,9 ԱՄՆ դոլար մրցունակ սակագնով: Արտադրված էլեկտրաէներգիան պայմանագրի համաձայն կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որը պատասխանատու է Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Կայանը կարող է արտադրել այնքան էներգիա, որքան պահանջվում է Հայաստանի ավելի քան 20,000 տնային տնտեսություն էլէկտրաէներգիայով ապահովելու համար: Ծրագիրը թույլ կտա նաև տարեկան մոտ 40,000 տոննայի չափով կրճատել ածխածնի արտանետումը:

Ծրագրի իրականացմանն աջակցում են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրամիությունը (ԵՄ), որոնք ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրեն մինչև  38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:

«Հայաստանը մեծ ներուժ ունի, երբ խոսքը վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրման ոլորտի զարգացման մասին է»,-ասել է FRV ընկերության գործառնությունների գծով տնօրեն Տրիստան Իգուերոն «Տվյալ տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի նախագծի ֆինանսավորման գործարքի կնքումը կարևոր նշանակություն ունի FRV-ի համար, քանի որ դա մեզ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրությունը: Այս ծրագրի միջոցով մենք կնպաստենք երկրի կայուն տնտեսական աճին` ապահովելով լրացուցիչ եկամտի աղբյուր և ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչը նպաստելու է ավելի հեռանկարային ապագայի կերտմանը»:

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը կարևորել է նախագծի իրագործումը` նշելով, որ Բանկը առանձնակի ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին․ «Մենք  աջակցում ենք Հայաստանում միջազգային ընկերությունների գործունեությանը և մեզ համար այս նախագիծն առանձնանում և կարևորվում է առաջին հերթին մեր երկրի տնտեսության զարգացման, էկոլոգիական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման, մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։ Կարևորելով անկախ և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելու հեռանկարը` Ամերիաբանկը ուրախ է աջակցելու արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային էլեկտրակայանի կառուցմանը»։ Ա․ Հանեսյանը նշել է, որ Ամերիաբանկը մշտապես ակտիվ աշխատանքներ է իրականացրել էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝  ՀԷԿ-երի ֆինանսավորման, ինչպես նաև արևային կայանների կառուցման ուղղություններով. ««Մասրիկ-1» արևային կայանի կառուցումը հերթական հավակնոտ և մեր երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերից մեկն է, որը, վստահ եմ, մեր գործընկերների հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»։

«Abdul Latif Jameel Energy ընկերությունը FRV ընկերության միջոցով իրականացնում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանի կառուցումը, ինչը վկայում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ մեր ջանքերի մասին: «Մասրիկ» արևային կայանի կառուցման ֆինանսավորման պայմանագրի կնքումը ևս մեկ քայլ է մեր նպատակների իրականացման ճանապարհին: Հպարտ ենք, որ աջակցում ենք Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի կայացմանը», – նշել է Abdul Latif Jameel ընկերության նախագահի տեղակալ և փոխտնօրեն Ֆադի Ջամիլը:

———————

FRV-ն հանդիսանում է Abdul Latif Jameel Energy ընկերության անդամ և աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջատար: Հավատարիմ մնալով էներգետիկայի կայուն զարգացման ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունը դառնալու ձգտմանը` FRV-ն արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտայիկ կայաններ արտադրող ընկերությունից դարձավ վերականգնվող էներգետիկայի ոլորտում անկախ էներգաարտադրող ընկերություն: Մեր նպատակն է վերափոխվել և դառնալ կանաչ տեխնոլոգիաների/էներգետիկ հարթակի առաջատարը, այդ իսկ պատճառով որդեգրել ենք արագ աճի ռազմավարություն, որը նախատեսում ենք իրականացնել ծրագրերից ստացվող եկամտի, բաժնետերերի ներդրումների, ինչպես նաև բաժնետոմսերի մինորիտար փաթեթի և ուղղակի վաճառքի միջոցով ակտիվների ռոտացիայի հաշվին: Այս նպատակով ընկերությունը նախատեսում է ավելի քան 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել հիմնական միջոցներում` ապահովելով ընկերության ընդհանուր հաշվարկային հզորության կրկնակի աճ (2020թ. 2 ԳՎտ-ից մինչև 4 ԳՎտ 2024թ.):

Abdul Latif Jameel Energy ընկերությունը ստեղծվել 2012 թ-ին և այսօր համարվում է էլեկտրաէներգիա արտադրող առաջատար և անկախ ընկերություն, որը բարձրակարգ ծառայություններ է մատուցում վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ընկերությունը ծրագրեր է իրականացնում աշխարհի 16 երկրներում և ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի` այդ թվում ֆոտովոլտային էլեկտրակայանների, հողմակայանների, թափոնների վերամշակման էներգետիկ ծրագրերի իրականացման  հարուստ փորձ: Ընկերությունն առաջարկում է բնապահպանական լուծումներ մասնավորապես աղազերծման, ջրի և կեղտաջրերի մաքրման ոլորտներում:  Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.alj.com/energy կամ կապ հաստատել մեր հաղորդակցության թիմի հետ` [email protected] հասցեով կամ +971 4 448 0906 հեռախոսահամարով:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Ամերիաբանկը վերահսկվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից:

12/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.57
+0.06
Եվրո (EUR)
448.4
-1.59
Ռուբլի (RUR)
4.8914
+0.0102
Լարի (GEL)
140.67
+0.18
61641
+574
Արծաթ
1045.2
+46.55