Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
07/05/2021 17:38
Կիսվել

Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ

Յուրաքանչյուր օր աշխարհում զեղծարարությունների զոհ է դառնում ինտերնետ-գնորդների երկու տոկոսը: Ցուցանիշը փոքր է միայն առաջին հայացքից: 2020 թ տվյալով, աշխարհում ինտերնետ գնումներ իրականացրածների թիվը հասել է մոտ 1,92 մլրդ-ի (օրական՝ մոտ 5,27 մլն մարդ):

Առցանց գնումների ծավալի աճի զուգահեռ աճում է նաեւ համացանցում ֆինանսական զեղծարարությունների ցուցանիշը: Չնայած, ինտերնետ տիրույթի նկատմամբ հետաքրքրության աճին, ողջ աշխարհում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը շատ փոքր է՝ նախորդ տարվա տվյալով մոտ մեկ տոկոս, ինչը բացատրվում է թե այդպիսի դեպքերի կապակցությամբ ոստիկանությանը չդիմելու հանգամանքով, թե դրանց բացահայտման բարդությամբ ու պահանջվող երկար ժամանակով:

Այնպես որ, ինտերնետ գնումներ կատարելիս  խաբեության զոհ չդառնալու եւ գումար չկորցնելու համար ավելի հեշտ է <<յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել>> նախքան գնումը՝ խնայելով նյարդեր ու ժամանակ, քան փորձել ծախսած գումարը հետ ստանալ այլ երկրում գրանցված կամ կեղծ կայքից: Ուրեմն՝

– Նախեւառաջ համոզվեք, որ  մուտք եք գործել իրական կայք՝ ասենք ebay.com, այլ ոչ, օրինակ, ebuy.com: Կեղծ կայքում դուք կկարողանաք վճարել, բայց ապրանք կամ ծառայություն չեք ստանա: Ստուգեք կայքի վարկանիշը հաճախորդների կարծիքների օգնությամբ:

– Ուշադրություն դարձրեք կայքի հետ տվյալների փոխանակման անվտանգությանը: Հիշեք՝ բրաուզերի վերևի ձախ անկյունում արտացոլված HTTPS գրառումը կանաչ գույնով կամ կողպեքի նշանը անվտանգության հավելյալ երաշխիք են:

– Գնումներ մի կատարեք կայքերում, որոնք  պահանջում են սոցիալական քարտի համարը (SSN) , անձնագրի սերիան և համարը: Օգտագործեք բարդ՝ մեծատառ+փոքրատառ+թիվ+ նշան պարունակող գաղտնաբառ:

– Փորձեք Ձեր քարտային տվյալները չթողնել կայքերում՝ դրանք ունեն «հիշողություն», որից կարող են  օգտվել զեղծարարները; Կան գնումների ավելի անվտանգ տարբերակներ: Օրինակ, Կոնվերս Բանկի Վիզա վիրտուալ քարտը: Այն անվտանգ է, քանի որ դրա միջոցով հնարավոր չէ հասանելիություն ստանալ Ձեր ֆինանսական միջոցներին  եւ անձնական տվյալներին:

Վիզա Վիրտուալի եւս մեկ առավելություն այն է, որ այն վիրտուալ է. Դուք երբեք չեք կարող կորցնել մի քարտ, որը ֆիզիկապես գոյություն չունի:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37