Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար
17/05/2021 11:26
Կիսվել

Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար

Visa Chatbot-ը   և Chatbot Consierge-ը՝  անվճար ծառայություններ են, որոնք թույլ կտան հաճախորդներին խուսափել առօրյա մանր գործերից, օպերատիվ լուծել կարևոր խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ ժամանակ և փորձ, համոզված լինել, որ իրենց տրամադրության տակ ունեն 24/7 ռեժիմով հասանելի անձնական առցանց օգնական, ով կարողանում է ազատ հաղորդակցվել հաճախորդին հարմար լեզվով, պատրաստ է խոսել ցանկացած թեմայով, քննարկել հետաքրքրող հարցեր և գիտի գլխավոր կանոնը՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է … նույնիսկ եթե ոչ միշտ»: Կոնսյերժն աշխատում է խիստ գաղտնի և կօգնի հաճախորդին ելք գտնել ֆորս-մաժորային իրավիճակներից:

Visa Chatbot-ը և Chatbot Consierge-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում դասի քարտապաններին հնարավորություն են տալիս անսահմանափակ թվով ցանկացած տիպի հարցեր ուղղելու՝ ապրանքների և ծառայությունների առաքում, հյուրանոցների, ռեստորաններում և ակումբներում սեղանների ամրագրում, ցանկացած հաստատության կոնտակտային տվյալների որոնում, առցանց միջոցառումների և ճանապարհորդությունների կազմակերպում, օգնություն կորած ուղեբեռը վերադարձնելու համար, տան կամ ավտոմեքենայի վարձակալություն, իրավական աջակցություն, ցանկացած տեղեկատվություն տրամադրում, նույնիսկ՝ տեղեկատվություն փոխարժեքների, եղանակի, տարբեր իրադարձությունների և այլնի վերաբերյալ:

Visa Chatbot-ն անվճար ծառայություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Infinite և Visa Signature քարտապանների համար, որը տրամադրում է ակտուալ տեղեկատվություն քարտերի առավելությունների, հատուկ առաջարկների, ճանապարհորդության ընթացքում զեղչերի և արտոնությունների մասին, ինչպես նաև առաջարկում է շուրջօրյա կոնսյերժ-ծառայություն: Ծառայությունը հասանելի է Telegram, Viber կամ Facebook Messenger մեսենջերներում: Այն հնարավորություն է տալիս հարմար և անվտանգ փոխանցում կատարել քարտից Visa քարտին: Visa Chatbot-ում գրանցվելու համար հաճախորդը պետք է ընտրի նախընտրելի մեսենջերներից մեկը, մուտք գործի հավելված և ընտրի իր քարտի դասը, որից հետո նա կկարողանա ծրագրում տեսնել  գործընկերների ընթացիկ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, հասանելի ծառայությունների ցանկ, ներառյալ կոնսյերժ ծառայությունը՝ Telegram, Viber մեսենջերներում, +995706070309 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով:

Mastercard World Black Edition պրեմիում քարտապաններին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել Chatbot Consierge ծառայությունից. սա պարզ և հարմարավետ ծառայություն է քարտապանի և Mastercard Consierge-ի անձնական օգնականների պրոֆեսիոնալ թիմի միջև հեռահար շփման համար՝ շաբաթական 7 օր, օրը 24 ժամ՝ առանց տոների և հանգստյան օրերի: Chatbot Consierge ծառայությունը դյուրին է օգտագործման մեջ. Բանկի հաճախորդին անհրաժեշտ է բջջային հեռախոսից մուտք գործել https://konsierge.com/lite.html  կայք, ընտրել հարմար մեսենջեր, սեղմել կոճակը և անցնել նշված հղումով՝ գրանցվելու համար: Հաջորդիվ, հաճախորդը պետք է մուտքագրի իր բջջային հեռախոսի համարը և քարտի համարի առաջին 6 թվանշանները, հաստատի հեռախոսի համարը SMS հաղորդագրության կոդով, վերադառնա մեսենջեր և սկսի օգտագործել Chatbot Consierge-ը: Հաճախորդը կարող է հարցում ուղարկել կոնսյերժներին առցանց Chatbot Consierge-ի միջոցով ընտրված մեսենջերով,  +37441121362 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով: Mastercard քարտապաններն ունեն հնարավորություն ընտրելու 4 մեսենջերներից ՝ WhatsApp, Telegram, Viber, Facebook Messenger:

Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում հետևյալ հղումներով՝  Visa Infinite քարտերի համար՝ https://www.vtb.am/am/private/details/, Visa Signature քարտերի համար՝ https://www.vtb.am/am/privilege/details/2/  և  Mastercard World Black Edition քարտերի համար՝ https://www.vtb.am/am/privilege/details/1/ կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝ +374(10) 606090 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33