Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
15/09/2021 17:59
Կիսվել

Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ

Ի՞նչ էկոլոգիական եւ սոցիալական խնդիրներ կարող է լուծել ինտենսիվ այգիների հիմնումը: Ինչպե՞ս հիմնել, որո՞նք են դրանց առավելությունները: Որո՞նք են հիմնական էկոլոգիական մարտահրավերները, որոնք ազդում են նաեւ գյուղատնտեսության վրա: Հարցերի պատասխանը ստացել ենք Կոնվերս Բանկում, որը գյուղատնտեսության ոլորտում առաջարկում է ֆինանսավորման լայն գործիքակազմ:

– Աշխարհում՝ այդ թվում եւ Հայաստանում հողերի դեգրադացիան եւ անապատացումը լուրջ էկոլոգիական մարտահրավեր են: 2021թ-ին հայտնի մարտահրավերներին գումարվեց եւս մեկը՝ ոռոգման ջրերի սակավությունը, ինչի պատճառով՝ երկարաժամկետ կտրվածքով, մշակվող հողերի մակերեսի նվազում կարող է գրանցվել: Այս իրավիճակում ի՞նչ կարող են ձեռնարկել ֆերմերները կամ մարդիկ, ովքեր ցանկանում են գյուղատնտեսությամբ զբաղվել:

– Ողջ աշխարհում ընդունված տարբերակը ինտենսիվ գյուղատնտեսությունն է. այս պարագայում՝ ինտենսիվ այգիների հիմնումը: Ի տարբերություն ավանդական ծառատեսակների, թզուկաճ ծառերը շատ բարձր չեն լինում, խորը արմատային համակարգ չեն ունենում, ուստի եւ ոռոգվում են կաթիլային ցանցով: Ի դեպ, այս համակարգին անցման շնորհիվ Իսրայելում կրճատվեցին անապատացող կամ անապատային հողերը, զարգացավ գյուղատնտեսությունը:

– Որո՞նք են այդ համակարգի առավելությունները:

– Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումը հնարավորություն է տալիս լուծել միանգամից մի քանի խնդիր: Նախ, տարբեր գնահատականներով, մինչեւ 3 անգամ նվազեցնել ջրի ծախսը՝ խնայելով գումար: Մյուս կողմից, հնարավոր է դառնում կառավարել պարարտանյութերի եւ թունաքիմիկատների օգտագործումը ու ավելի նպատակային դարձնել դրանց մատակարարումը, չոր հողում մոլախոտեր ավելի վատ են աճում: Եվ, ի վերջո, կաթիլային ոռոգման համակարգի օգտագործմամբ կրճատվում են ջրի գոլորշիացումը, մակերեսային արտահոսքը, կանխարգելվում է ջրի թափանցումը հողի ավելի ցածր շերտեր/ ջուր մատակարարվում է անմիջապես բույսի արմատային համակարգին/, ինչի շնորհիվ ապահովվում է մինչեւ 95% արդյունավետություն:

– Ե՞րբ են սկսում բերք տալ ինտենսիվ այգիները:

-Ինտենսիվ այգին սկսում է բերք տալ ավելի վաղ, քան ավանդականը: Ճիշտ մշակման դեպքում բերք տալուց հետո՝ արդեն երրորդ տարում ինքնածախսածածկում է ապահովվում: Ի դեպ, այս դեպքում կարեւոր հանգամանք է նաեւ կարկտապաշտպան ցանցերի տեղադրումը, ինչի շնորհիվ կտրուկ նվազում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքի կորուստը:

– Ո՞ւմ կարելի է դիմել, եթե ցանկանում են ինտենսիվ այգի հիմնել:

– Կոնվերս Բանկն առաջարկում է գյուղատնտեսության ֆինանսավորմանն ուղղված տարբեր պրոդուկտներ՝ այդ թվում ինտենսիվ այգիների հիմնման եւ կաթիլային ոռոգման ցանցերի անցկացման նպատակով, թե սեփական ռեսուրսներով, թե պետական տարբեր ծրագրերի ներքո: Ըստ որում, որոշ վարկատեսակների մասով տոկոսագումարն ամբողջությամբ փոխհատուցվում է պետության կողմից: Բանկի համապատասխան պրոդուկտներն հասանելի են https://www.conversebank.am/hy/agriculturalloans/ հղումով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92