Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Մհեր Գրիգորյանը «Standard & Poor’s»-ի վարկանշավորումը կարևորում է կապիտալի շուկայի ձևավորման առումով
14/10/2021 14:20
Կիսվել

Մհեր Գրիգորյանը «Standard & Poor’s»-ի վարկանշավորումը կարևորում է կապիտալի շուկայի ձևավորման առումով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ «Standard & Poor’s» միջազգային գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշը նպաստում է պարտքի շուկայի հասանելիությանը և պայմանների լավարկմանը։ «Բայց նաև կապիտալի շուկան է մեզ համար գերկարևոր խնդիր։ Եվ սա իրադարձություն է, որը նպաստում է ներքին կապիտալի շուկայի ձևավորմանը և ապահովում մեր մասնավոր հատվածի ընկերությունների մուտքը կապիտալի շուկա, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Սա, իրոք, կարևոր իրադարձություն էր»,- կառավարության նիստի սկզբում ասաց Մհեր Գրիգորյանը։

Ըստ նրա՝ ի լրումն «Մուդիսի» և «Ֆիթչի» գնահատականների, սա հետևյալ արտոնությունն ունի. կա պրակտիկա, որ դիվերսիֆիկացված գնահատականները շատ ավելի մեծ հուսալիություն են տալիս ներդրողներին և ընդհանրապես շուկայի մասնակիցներին։

«Որքան շատ լինեն հեղինակավոր գործակալությունների կողմից վարկանիշավորումները, այնքան շուկան համարվում է ավելի ճշգրիտ և դիվերսիֆիկացված։ Մի բան է, որ մեկ վարկանիշ շնորհող կազմակերպություն է խոսում դրա մասին, մեկ այլ բան է, երբ տվյալ դեպքում երեք առաջատար վարկանիշ շնորհող կազմակերպություններ տվել են գնահատականներ, որոնք բավական սիմետրիկ են։ Այստեղ կա մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ ըստ էության, գնահատականների համակարգի մեջ շեղում չկա, շատ համահունչ են գնահատականները։ Սա շատ կարևոր է նաև մեր ռազմավարական նպատակի՝ կապիտալի շուկայի ձևավորման ուղղության համար»,- հավելեց փոխվարչապետը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69