Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Ինչպես խուսափել Black Friday-ի «սեւ» դարձերեսից. Մի քանի խորհուրդ Կոնվերս Բանկից
19/11/2021 16:59
Կիսվել

Ինչպես խուսափել Black Friday-ի «սեւ» դարձերեսից. Մի քանի խորհուրդ Կոնվերս Բանկից

Առջեւում Սեւ ուրբաթն  է՝  Black Friday-ն: Ողջ աշխարհում մարդիկ սպասում են այդ օրվան՝ գնելու համար իրենց երազանքի հեռախոսը, զգեստը, օծանելիքը …

Եվ ողջ աշխարհում ՝ այդ թվում Հայաստանում, յուրաքանչյուր տարի հազարավորները բողոքում են, որ գնի իջեցումը սպասվածից քիչ է եղել, երբեմն չի եղել: Ու նույնիսկ դրանից հետո անհամբեր սպասում են հաջորդ տարվա Black Friday-ին:

Նոյեմբերի 26-ին ընդառաջ Կոնվերս Բանկը ներկայացնում է մի քանի խորհուրդ՝ ինչպես պլանավորել գնումները ցանկալին ստանալու ու, միաժամանակ, բյուջեի ճեղքվածքից խուսափելու համար:

– Գների մոնիտորիգ կատարեք՝ խանութում պարբերաբար ծանոթանալով այն ապրանքի գներին, որը մտադիր եք գնել Black Friday ժամանակ: Ուշադիր եղեք, այդ օրը զեղչվում են ոչ բոլոր ապրանքները:

– Գների մոնիտորինգ կարող եք կատարել նաեւ առցանց՝ ասենք ամերիկյան այնպիսի կայքերում, ինչպիսիք են

– Բյուջե հատկացրեք ՝ այն առանձնացնելով Ձեր <<դրամապանակից>>

– Կազմեք պարտադիր գնումների ցանկ եւ փորձեք չշեղվել դրանից

– Հիշեք՝ 1+1=2 ակցիայից ոչ միշտ են շահում. Որպես կանոն արժեքում  ներառված է լինում նաեւ երկրորդ ապրանքի ինքնարժեքը: Զուգահեռաբար, դուք կարող եք ստանալ ապրանք, որի կարիքը ամենեւին չունեք:

Իսկ եթե դուք նախընտրում եք այդ օրը կատարել առցանց գնումներ, ապա.

– Նախապես գրանցվեք Ձեր սիրելի բրենդների կայքերում-Դա կօգնի գների եւ արտադրանքի մոտնիտորինգ կատարել՝ առանց տնից դուրս գալու, ինչպես նաեւ ժամանակին տեղեկացվել ակցիաների ու զեղչերի մասին,

– Գնում մի կատարեք կասկածելի  ու անհայտ կայքերից: Եթե հնարավոր է, օգտվեք անոնիմ ռեժիմից եւ այն կայքերից, որոնք cookie –ներ չեն պահպանում,

– Ուշադրություն դարձրեք կայքի հետ տվյալների փոխանակման անվտանգությանը: Հիշեք՝ բրաուզերի վերևի ձախ անկյունում արտացոլված HTTPS գրառումը կանաչ գույնով կամ կողպեքի նշանը անվտանգության հավելյալ երաշխիք են,

– Գնումներ մի կատարեք կայքերում, որոնք  պահանջում են սոցիալական քարտի համարը (SSN) , անձնագրի սերիան և համարը: Օգտագործեք բարդ՝ մեծատառ+փոքրատառ+թիվ+ նշան պարունակող գաղտնաբառ,

– Գնումներ կատարեք Կոնվերս Բանկի Վիզա վիրտուալ քարտով: Այն նախատեսված է առցանց գնումների համար, անվտանգ է: դրանով հնարավոր չէ հասանելիություն ստանալ Ձեր ֆինանսական միջոցներին ու հաշիվներին:

Մանրամասները՝  https://www.conversebank.am/hy/visa-virtual/

Բանկը վերհսկվում է ԿԲ կողմից:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04