
Տիգրան Խուդավերդյանը նշանակվել է Yandex Ռուսաստանի գլխավոր տնօրեն
Яндекс տեխոնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը նշանակվել է Յանդեքս Ռուսաստանի գլխավոր տնօրեն։ Նշված պաշտոնուոմ նա փոխարինել է Ելենա Բունինային։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Խուդավերդյանը կշարունակի նաև պաշտոնավարել նախկին պաշտոնում։
Ելենա Բունինան նույնպես կմնա ընկերությունում, նա կգլխավորի Yandex-ի մարդկային ռեսուրսների կառավարման ուղղությունը, նրա վերահսկողության տակ կլինեն նաև ընկերության ուսումնական նախագծերը։