Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
AMX-ը հնչեցրել է բորսայական զանգը հանուն կայունության սկզբունքների
08/04/2022 11:29
Կիսվել

AMX-ը հնչեցրել է բորսայական զանգը հանուն կայունության սկզբունքների

3-րդ տարին անընդմեջ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանի ֆոնդային բորսան իրականացնում է միջոցառում, որն այս տարի կազմակերպվել է «Կայունության սկզբունքները բիզնեսում» թեմայով։ Նախաձեռնության նպատակն է սահմանել կայունության սկզբունքները աշխատավայրերում, այդ թվում նպաստել կանանց հզորացման սկզբունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ 2022 թ․-ին նախաձեռնությանը մասնակցել է 118 ֆոնդային բորսա ամբողջ աշխարհում։

Այս տարի միջոցառումը կազմակերպվեց առցանց ձևաչափով, որին մասնակցում էին Melante ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սաթեն Խոշոյանը, Safe You հավելվածի հիմնադիր Մարիամ Թորոսյանը, Bnatur ընկերության հիմնադիր Արփինե Բարսեղյանը, Doping Creative Agency-ի հիմնադիր Հայկ Սիմոնյանը։ Բանախոսներն իրենց կազմակերպությունների արտադրանքով և ծառայություններով ներդնում են կայունության սկզբունքները և հանդիսանում են՝ որպես հայաստանյան բիզնես միջավայրում որակ ստեղծող և մյուսներին իրենց օրինակով ոգեշնչող ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում իրենց ողջույնի խոսքը հնչեցրին Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Մովսիսյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչ Նատալյա Հարությունյանը։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98