Ֆինանսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
2022թ. հունվար-մարտին Հայաստանի բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 5.5%-ով. Առաջատարն Ակբա բանկն է
21/04/2022 15:52
Կիսվել

2022թ. հունվար-մարտին Հայաստանի բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 5.5%-ով. Առաջատարն Ակբա բանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 17 առևտրային բանկից 16-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։ 2022թ. հունվար-մարտ ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ակբա բանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 0.19%-ով կամ 3.34 մլն դրամով՝ կազմելով 1.74 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 24-րդ հորիզոնականում է։

Ամերիաբանկը երկրորդն է՝ 1.55 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 6.20%-ով կամ 90.56 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 25-րդ հորիզոնականում է։

Երրորդը Հայբիզնեսբանկն է՝ 1.39 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 8.74%-ով կամ 111 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 33-րդն է։

Ինեկոբանկը չորրորդն է՝ 1.27 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 45.61%-ով կամ 396.6 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 40-րդն է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 5-րդն է՝ 1.1 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 38.7%-ով կամ 306.37 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 45-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Արդշինբանկն է՝ վճարած 0.98 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 4.75%-ով կամ 48.87 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականում է:

Հայէկոնոմբանկը յոթերորդն է՝ վճարված 0.78 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 20.07%-ով կամ 197.18 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 70-րդ հորիզոնականում է։

Կոնվերս բանկն ութերորդն է՝ 0.68 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 5.54%-ով կամ 39.86 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 84-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Արմսվիսբանկը՝ 0.63 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 15.6%-ով կամ 84.75 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 93-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 10-րդն է՝ վճարած 0.56 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 53.98%-ով կամ 195.35 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 104-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը 11-րդն է՝ վճարած 0.52 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 33.18%-ով կամ 257.64 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 111-րդ է։

Յունիբանկը 12-րդն է՝ 0.51 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 16.33%-ով կամ 98.96 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 116-րդն է։

13-րդ հորիզոնականում Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 0.42 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 26.98%-ով կամ 155.13 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 135-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը 14-րդն է՝ 383.61 մլն դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 190.86%-ով կամ 251.72 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 147-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 15-րդն է՝ վճարած 170.82 մլն դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7.2%-ով կամ 11.47 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 321-րդն է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ 82.62 մլն դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 15.32%-ով կամ 10.98 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 650-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2022թ. հունվար-մարտին բանկի կողմից վճարվել է 0.53 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 59.67 մլն դրամով կամ 12.59%-ով։

16 առևտրային բանկի կողմից 2022թ․ հունվար-մարտին ընդհանուր առմամբ մուծվել է 12.76 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 5.50%-ով կամ 0.66 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 3.90%-ը։ 2021թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 4.65% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 20/04/22 դրությամբ՝ 469.21 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 27.19 մլն դոլար։

2022թ. հունվար-մարտին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ինեկոբանկը՝ 396.6 մլն դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Էվոկաբանկը՝ +190.86%։

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37