Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Կենտրոնական բանկ. 2021թ. տարեկան հաշվետվություն
29/04/2022 21:06
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2021թ. տարեկան հաշվետվություն

Կենտրոնական բանկը հրապարակել է 2021թ. տարեկան հաշվետվությունը։ ՀՀ ԿԲ-ի մասին օրենքի համաձայն՝ տարեկան հաշվետվությունը վերաբերում է Կենտրոնական բանկի կառավարման դրույթներին: Այն ներառում է ԿԲ ռազմավարությունից բխող հիմ նական գործառույթների վերաբերյալ տարեկան գործունեության ամփոփ տվյալները եւ միջազգային աուդիտորական եզրակացություն անցած ֆինանսական հաշվետվությունները:

Այդուհանդերձ, ԿԲ գործունեության ամբողջական պատկերը ստանալու համար անհրաժեշտ է նաեւ դիտարկել ԿԲ երկու գլխավոր խնդիրների իրագործմանն ուղղված  ռազմավարությունները եւ դրանց իրագործման վերաբերյալ Գնաճի եւ Ֆինանսական կայունության հաշվետվությունները: Դրանք պարունակում են խոր մասնագիտական
վերլուծություններ եւ գնահատականներ ՀՀ եւ համաշխարհային տնտեսությունների ու ֆինանսական շուկաների զարգացումների վերաբերյալ:

Կենտրոնական բանկ. 2021թ. տարեկան հաշվետվություն

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքը հաշվետվության վերաբերյալ

2021 թվականի տարեկան հաշվետվությունում փորձել ենք ներկայացնել տարվա ընթացքում Կենտրոնական բանկի անցած ճանապարհը, նրա ձեռքբերումներն ու առկա խնդիրները։ Փորձել ենք նաեւ նշել ապագային միտված որոշակի անելիքներ, որոնց կատարման կամ չկատարման վերաբերյալ հաշվետու ենք լինելու։

2021 թվականը Հայաստանի համար վերականգնման տարի էր՝ իր բոլոր դժվարություններով հանդերձ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կորոնավիրուսի ցավալի ալիքները, տնտեսական անորոշությունը իրենց ազդեցությունն ունեցան մակրոտնտեսական քաղաքականության եւ տնտեսական զարգացման վրա։ Տարվա ընթացքում գրանցվեց
գնաճի արագացում, ինչը ԿԲ գործողությունների շնորհիվ տարեվերջին սկսեց դանդաղել։ Ֆինանսական համակարգը տարվա ընթացքում վերականգնեց կորցրած կարողությունները՝
հիմքեր ստեղծելով ապագա զարգացման համար։ Այնուամենայնիվ, տնտեսական աճը տարվա ընթացքում վերականգնվեց, եւ տարին, այդ առումով, կարելի է գնահատել դրական, ինչը,
սակայն, անհնար կլիներ առանց մակրոտնտեսական կայունության պահպանման։ Գների ու ֆինանսական կայունության նպատակների իրականացմանն ավելի մանրամասն կարող եք
ծանոթանալ մեր առանձին հաշվետվություններում։ 

Որպես Կենտրոնական բանկի 2021 թվականի հիմնական ձեռքբերում կարելի է վստահորեն դիտարկել նոր ռազմավարության ընդունումը։ Դա ուրվագծում է մեր տեսլականը եւ
զարգացման ուղղությունները, որոնց իրականացմանը նպատակաուղղելու ենք մեր հիմնական ջանքը մոտակա տարիների ընթացքում։ ԿԲ ռազմավարության կարեւորագույն ուղղությունը
ֆինանսական համակարգի թվայնացումն է, որը պահանջելու է մարդկային եւ ֆինանսական զգալի ռեսուրսների ներդրում:

Դա ուղղված է պետական եւ մասնավոր հատվածների կարողությունների ձեւավորման հարմար եւ ապահով միջավայրի ստեղծմանը։ Հատկանշական է, որ թվայնացման օրակարգի
ներդրման մեջ մեծ է Կենտրոնական բանկ եւ պետություն, պետություն եւ մասնավոր հատված, Կենտրոնական բանկ եւ արտաքին հատված համագործակցությունների դերը։ Որդեգրված ռազմավարությամբ պարտավորվել ենք մեր մանդատի ներքո բարձրացնել հասարակության բարեկեցությունը։ Ռազմավարական ուղղություններին եւ նպատակներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հաշվետվության համապատասխան գլխում եւ 2021 թ. հաստատված «ԿԲ ռազմավարություն» փաստաթղթում։

Քաղաքականության ուղղություններից վերահսկողության ոլորտում են իրականացվել ամենաընդգրկուն բարեփոխումները։ ԿԲ վերահսկողության տեսլականի համաձայն՝ վարչական
վերահսկողական եղանակներից աստիճանաբար պետք է անցում կատարվի ֆինանսական կազմակերպությունների կողմից սեփական ռիսկերի ավելի որակյալ գնահատմանը։ Ձեւափոխման ընթացքում խիստ կարեւոր է Կենտրոնական բանկի եւ ֆինանսական համակարգի միջեւ ձեւավորվող երկխոսությունը եւ բոլոր մակարդակներում մարդկային կարողությունների զարգացումը։ Այս նպատակով արդեն իսկ մշակվել է առեւտրային բանկերի սթրես թեստավորման մեթոդաբանությունը։ Բացի այդ, առանձնացվել է գործարար վարվելակերպի ռիսկերի վերահսկողությունը, ինչը կարեւոր է ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության բարելավման տեսակետից։

Այս տարվա տարեկան հաշվետվությունն անդրադառնում է ԿԲ բարձրագույն ղեկավար մարմնի՝ ԿԲ խորհրդի գործունեությանը նույնպես։ Ներկայացված է ԿԲ խորհրդի կողմից քաղա-
քականության որոշում ներիկայացման գործընթացը, ինչպես նաեւ կառավարչական եւ վերահսկողական գործառույթների իրականացումը։

Նախորդ տարվա ավարտին ԿԲ կառավարչական կառուցվածքում կատարվել էին որոշակի բարեփոխումներ: Ձեւավորվել էին Գնումների համակարգման ծառայությունը, Նախագծերի կառավարման կենտրոնը եւ այլ միավորներ։ Այս առանձնացված ստորաբաժանումները էապես պետք է բարելավեն ԿԲ կարողությունները եւ արդյունավետությունը համապատասխան ոլորտներում։

Մենք կարեւորում ենք մեր՝ որպես կառույցի եւ մեր աշխատակիցների՝ որպես հասարակության անդամների կորպորատիվսոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացումը։ Մենք անմասն չենք մնալու այս գործում եւ շարունակելու ենք զարգացնել այս ուղղությունը՝ նպաստելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորության գիտակցմանը։

Մեր ձեռնարկած բոլոր փոփոխությունները շարունակական են լինելու. դրանք ուղղված կլինեն դրամավարկային քաղաքականության իրականացմանը, վճարահաշվարկային ոլորտում
մեր անելիքների բարելավմանը եւ հաղորդակցման արդյունավետության բարձրացմանը։ Այս ամենը գերազանցությամբ անելու հիմնաքարը մեր մարդիկ են։ Ուստի ամենակարեւոր բարեփոխումը կապված կլինի ԿԲ մարդկային կարողությունների հետ։

Ներբեռնել ՀՀ ԿԲ 2021թ. տարեկան հաշվետվությունը։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88