Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
CBDC Weekly. Պետության կողմից թողարկվող թվային արժույթները ունեն մեծ խնդիրներ PR-ի հետ կապված
15/06/2022 13:47
Կիսվել

CBDC Weekly. Պետության կողմից թողարկվող թվային արժույթները ունեն մեծ խնդիրներ PR-ի հետ կապված

Հունիսի 14-ին Եվրոպական Միությունը փակել է իր հանրային խորհրդակցությունների շրջանը՝ կապված թվային եվրո թողարկելու մտադրության հետ, միևնույն ժամանակ Կենտրոնական բանկի թվային արժույթների նախագծի գաղափարը ստացել է բավականին մեծ թվով բացասական արձագանք։

Ավելի քան 16.000 մեկնաբանություններում հիմնականում պնդում էին, որ ԿԲԹԱ-ն (CBDC) խախտելու է օգտատերերի գաղտնիությունը և ԵՄ պետություններին տալու է ավելի շատ վերահսկողություն քաղաքացիների ֆինանսների հետ, ինչպես նաև նրանց անձնական կյանքի հետ կապված։

Այնուամենայնիվ, խորհրդակցությունները միայն իրավական (նաև մարքեթինգային) պահանջ են թվային եվրոյի գործարկման ճանապարհին, որը հզոր աջակցություն ունի Եվրոպական Հանձնաժողովի և Եվրոպական Կենտրոնական Բանկի կողմից, ինչպես նաև Եվրոպական Պառլամենտի։

Փետրվարին Եվրոպական Հանձնաժողովի ֆինանսական ղեկավար Մեյրիդ ՄըքԳինեսը (Mairead McGuinness) հայտարարել է, որ թվային եվրոն թողարկվելու է հաջորդ տարի, ուստի հավանական է թվում, որ խորհրդակցությունը ճանապարհային քարտեզ կհանդիսանա հանրությանը հավաստիացնելու, որ իրենց անհանգստությունն անհիմն է։

Աճող տեմպ

Ըստ Ատլանտյան Խորհրդի՝ այժմ մոտ 100 երկիր մշակում կամ ուսումնասիրում է CBDC։ Կենտրոնական բանկի թվային արժույթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 50 երկրներ կամ զարգացման, փորձարկման կամ էլ մեկնարկման փուլում են։

Որոնց թվում 10-ը, որոնք մեկնարկել են՝ Բահամյան կղզիներ, Ջամայկա, Նիգերիա և Արևելյան Կարիբյան արժութային միության յոթ անդամներ, ինչպես նաև 15-ը փորձարկման փուլում են։ Թեև չինական յուանը տեխնիկապես դեռևս թողարկված չէ, այն պատրաստ է գործարկման, գոնե տեխնիկական տեսանկյունից, չնայած որ մտահոգություն կա քաղաքացիների կողմից բավականաչափ յուրացում ստանալու վերաբերյալ:

50 երկրների մեջ են Մեծ Յոթնյակն ամբողջությամբ, որից ԱՄՆ և Մեծ Բրիտանիան դեռևս հետ են մնում, ինչպես նաև Մեծ Քսանյակից 19 անդամներ։

Ըստ Ատլանտյան Խորհրդի կանխատեսումների՝ խնդիրների շրջանում կա այն, որ շուտով «փոխգործունակության զգալի խնդիր» կառաջանա, որը, հավանաբար, կվերաճի ավելի մեծ խնդրի։

Clearing House-ը դեմ է

Իրական ժամանակում վճարումներ իրականացնող ընկերություն Clearing House-ը կտրականապես դեմ է CBDC-ին, նախորդ շաբաթ PYMNTS’-ի Կարեն Ուեբստերին հայտնել է Ռոբ Հանթերը՝ Clearing House-ի կարգավորող և օրենսդրական աշխատանքների տնօրեն և գլխավոր խորհրդականի տեղակաըլ։

Ավանդատուները նախընտրում են պահել իրենց միջոցները թվային դոլարների տեսքով, որը, ի տարբերություն բանկերի, չի կարող փլուզվել, ուստի բանկային ոլորտը մտավախություն ունի կորցնել հասանելիությունն այդ միջոցներին։ Եթե նույնիսկ ավանդները պահվեն բանկերում, նրանք հասանելիություն չեն ունենա միջոցները վարկավորելու համար։

«Հիմնականում այն պետք է լինի Կենտրոնական Բանկի պարտականությունը, և ի տարբերություն ավանդների, այն չի կարող օգտագործվել վարկավորման համար»,- ասել է Հանթերը։

Բացի բանկային ոլորտին մեծ վնաս հասցնելուց, այն ավելի քիչ գումար կտրամադրի վարկավորման համար՝ վատթարացնելով տնտեսական վայրիվերումնեը հենց այն ժամանակ, երբ ավելի շատ մարդ հակված կլինի հրաժարվել մասնավոր ֆինանսական հաստատություններից։

Դա «երկու աշխարհների վատագույնն է»,- ասել է Հանթերը։ Բանկերը «կապված են՝ [ճանաչիր քո հաճախորդին (KYC), Վերահսկողություն արտասահմանյան ակտիվների կառավարման (OFAC) սանկցիաների ցուցակ] ստուգման, հաճախորդների պատշաճ ուսումնասիրության և փողերի լվացման դեմ պայքարի պարտավորություններով՝ առանց կենսունակ եկամուտների հոսքի։ Եվ սա ավանդների իսկական արտահոսքի ցանց է»։

Այս կարծիքը անակնկալ չէ, քանի որ ընկերությունը պատկանում է մի քանի խոշոր բանկերի խմբի, որոնք վերջերս հստակ ձևակերպել են իրենց կարծիքը՝ երկու արդյունաբերական ընկերություններ քվեարկելով և շատ հզոր «ոչ» ձայն տալով Դաշնային պահուստային բանկին՝ հանրային խորհրդակցությունների կայքի միջոցով։

Stay Green

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է մի ուսումնասիրություն, որը կոչ է անում կրիպտոէկոհամակարգի բոլոր մասերը, ներառյալլ CBDC-ները, կառուցել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիայով՝ ի տարբերություն բիթքոինի հիմքում ընկած սուղ էներգիայով համակարգի։

«Չնայած կրիպտոակտիվները, ինչպես բիթքոինը, ռեսուրսների առումով ծախսատար են, այլ նախագծերը կարող են ավելի խնայողական լինել էնորգիայի տեսանկյունից, քան առկա վճարման համակարգերը»։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

CBDC Weekly. Պետության կողմից թողարկվող թվային արժույթները ունեն մեծ խնդիրներ PR-ի հետ կապված

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58