Ֆինանսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 421.00-2.00 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 77.70-0.45 WTI - 74.12-0.44
COMEX:  GOLD - 2662.60-0.40 SILVER - 32.10-1.08
COMEX:  PLATINUM - 991.10-1.05
LME:  ALUMINIUM - 2653.00+0.91 COPPER - 9943.50+0.79
LME:  NICKEL - 17992.00+2.29 TIN - 33805.00+0.28
LME:  LEAD - 2149.50+0.33 ZINC - 3166.00+1.34
FOREX:  USD/JPY - 148.4-0.21 EUR/GBP - 1.0969-0.06
FOREX:  EUR/USD - 1.0969-0.06 GBP/USD - 1.3115-0.01
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42352.75+0.81 NASDAQ - 18137.85+1.22
STOCKS US: S&P 500 - 5751.07+0.90
STOCKS JAPAN:  NIKKEI - 39332.74+1.80 TOPIX - 2739.39+1.68
STOCKS CHINA:  HANG SENG - 23099.78+1.60 SSEC - 3336.50+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8280.63-0.02 CAC40 - 7541.36+0.85
STOCKS EUR:  DAX - 19120.93+0.55
07/10/2024  CBA:  USD - 386.93-0.06 GBP - 505.41-4.14
07/10/2024  CBA:  EURO - 424.27-2.58
07/10/2024  CBA:  GOLD - 32966.85+24.75 SILVER - 398.83+6.91
7 լավագույն երկիրները ՖԻՆԹԵՔ կարիերա կառուցելու համար
17/07/2022 14:40
Կիսվել

7 լավագույն երկիրները ՖԻՆԹԵՔ կարիերա կառուցելու համար

Ֆինանսական տեխնոլոգիաների մասնագետներն այսօր հնարավորություն ունեն զարգանալու աշխարհի շատ երկրներում: Ի վերջո, սա բավականին երիտասարդ շուկա է, որը շարունակում է ընդլայնվել և մինչև այս տարվա ավարտ այն կարող է գնահատվել 310 մլրդ դոլար:

Կարևոր է ապրել և աշխատել մի երկրում, որտեղ ֆինտեխ մասնագետներն իսկապես գնահատված են, օրենսդրական սահմանափակումները նվազագույնի են հասցված, իսկ ներդրողները պատրաստ են ֆինանսապես աջակցել։ PaySpace Magazine-ի խմբագիրներն առանձնացրել են FinTech կարիերա կառուցելու լավագույն երկրների իրենց 7-նյակը.

ԱՄՆ

Աշխարհում կան ավելի քան 26,000 ֆինտեխ կազմակերպություններ: Նրանցից գրեթե 9,000-ը գտնվում են ԱՄՆ-ում: Այս երկիրն ամենաբարենպաստներից մեկն է նման ընկերությունների զարգացման համար։ Այստեղ ամեն տարի հայտնվում են աճի տպավորիչ պոտենցիալով հարյուրավոր նոր ստարտափներ, ինչը նշանակում է նոր թափուր աշխատատեղեր։ Այսպիսով, այժմ շուկայում կան ավելի քան 20,000 առաջարկներ, որոնք թույլ են տալիս կարիերա զարգացնել ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում։

Մեծ ուշադրություն է դարձվում հաճախորդների հետ փոխգործակցությանը: Այս ուղղությամբ աշխատող ընկերությունների եկամուտներն անընդհատ աճում են։ Ֆինտեխ մասնագետների համար իդեալական քաղաքներից են Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Բոստոնը, Լոս Անջելեսը և Չիկագոն:

Չինաստան

Երկրի բնակչության 87%-ն ակտիվորեն օգտվում է ֆինանսական տեխնոլոգիաներից։ Բացի այդ, Չինաստանը խթանում է իր տեխնոլոգիական արտադրանքը միջազգային շուկայում։ Եվ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար համաշխարհային ներդրող է: Հաշվի առնելով սա՝ Alipay-ի և WeChat Pay-ի ծննդավայրը հիանալի հնարավորություններ է բացում որակյալ ֆինտեխ մասնագետների համար:

Լիտվա

Անցյալ տարի Լիտվայի ֆինտեխ արդյունաբերությունը գրանցեց ֆինանսավորման ռեկորդային մակարդակ և եկամուտների նկատելի աճ: 2020թ. ի վեր լիտվական ֆինտեխ ընկերությունների աշխատակիցների թիվն աճել է 48%-ով։ Եվ, դատելով Fintech Landscape ուսումնասիրության տվյալներից, այն կշարունակի աճել: Հարցվածների 12%-ն ակնկալում է ընդլայնել իրենց գործունեությունը՝ կրկնապատկելով իրենց աշխատակիցների թիվը և աշխատանքի ընդունելով 30-ից 100 նոր աշխատակիցների:

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում ֆինտեխ արդյունաբերությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի տնտեսական աճի համար, ինչը նպաստում է ներդրումների ներգրավմանը և ոլորտի շարունակական զարգացմանը։ Մեծ Բրիտանիայի ֆինտեխ ներդրումները 2020թ. 5,2 մլրդ դոլարից հասել են 37,3 մլրդ դոլարի՝ 2021թ., ասվում է KPMG-ի զեկույցում:

Միայն Լոնդոնում գործում են ավելի քան 2,500 ֆինտեխ ընկերություններ: Սա ավելին է, քան ցանկացած այլ եվրոպական քաղաքում:

Ընդհանուր առմամբ, տեխնոլոգիական ոլորտում աշխատում է 3 մլն մարդ կամ Մեծ Բրիտանիայի աշխատուժի 9%-ը: Առատաձեռն ներդրումների շնորհիվ ավելանում է նոր աշխատողների թիվը։ Բացի Լոնդոնից, արագ զարգացող ֆինտեխ կենտրոնները տեղակայված են Մանչեսթերում և Լիդսում, մինչդեռ նոր կլաստերները ներառում են Քեմբրիջը և Ռեդինգը:

Նիդեռլանդներ

Այս երկիրը նաև ունի տեխնիկական նորարարությունների ընդունման բարձր մակարդակ բիզնեսի և սովորական օգտատերերի շրջանում: Բարձրակարգ կապը, ինչպես նաև տպավորիչ թողունակությամբ թվային ենթակառուցվածքը հասանելի է բոլորին: Նիդեռլանդները մի քանի հետազոտական ​​ինստիտուտների տունն է, որոնց նորարարությունները խթանում են ֆինտեխ արդյունաբերության զարգացումը:

Աշխատանքի համար այս երկիր տեղափոխվելու առավելությունը լիովին թափանցիկ կարգավորող համակարգն է, հզոր ենթակառուցվածքը և ձեռնարկատերերի զարգացած համայնքը։ Բացի այդ, սա հնարավորություն է մասնակցելու հաջորդ ֆինանսական տենդենցի ստեղծմանը. Նիդեռլանդները մեծ ուշադրություն է դարձնում ֆինտեխ նոր ոլորտների զարգացմանը՝ RegTech-ին և կանաչ ֆինանսներին:

Գերմանիա

Բոլոր նոր ստարտափների 10%-ը ընկերություններ են, որոնք որոշել են զարգանալ FinTech ոլորտում։ Իսկ շուկան ինքնին չորրորդն է աշխարհում, իսկ երկրորդը՝ Եվրոպայում։ Շուկայի ամենամեծ հատվածը թվային վճարումներ են: Ֆինտեխ զարգացման հիմնական ուղղություններից են նաև ներդրումները, հաշվապահությունը, InsurTech-ը և PropTech-ը, արհեստական ​​ինտելեկտը և բլոկչեյնը։ Չնայած խիստ ազգային կանոնակարգմանը, որը կարող է օտարել որոշ ձեռնարկատերերի, երկիրն ունի Digital Hub նախաձեռնություն՝ համազգային ցանց՝ գերմանական ստարտափների էկոհամակարգի ամրապնդման համար:

Հնդկաստան

Հնդկաստանը համարվում է ամենաարագ զարգացող ֆինտեխ շուկաներից մեկը: Միայն այս պահին այստեղ գրանցված է 6,600 ֆինտեխ ստարտափ։ Դրանցից 17-ը ստարտափ-միաեղջյուրներ են, որոնց կապիտալիզացիան գերազանցում է 1 մլրդ դոլարը: Վերջին երկու տարիների ընթացքում երկիրը տեսել է թվային վճարային համակարգերի զանգվածային ներդրում` սմարթֆոնների աճող հասանելիության, ինտերնետ հասանելիության ընդլայնման և գերարագ կապի ֆոնին: Միևնույն ժամանակ, Հնդկաստանի ավանդական բանկային համակարգն ունի մի քանի էական թերություններ, որոնք հնարավոր է լուծել, այդ թվում՝ ժամանակակից ֆինտեխ լուծումների մշակմամբ։ Երկիրը գրավիչ է ֆինտեխ մասնագետների համար կառավարության տարբեր նախաձեռնությունների և բաց API համակարգի շնորհիվ, որը թույլ է տալիս նվազեցնել տարբեր լուծումների իրականացման ծախսերը։

Իսրայել

2021թ. Իսրայելը իրական բում տեսավ ֆինտեխ ստարտափների ֆինանսավորման հարցում։ Արդյունաբերության մեջ ներդրումները հասել են ավելի քան 25 մլրդ դոլարի, ինչը 2,5 անգամ ավելի է, քան 2020թ.։

Չնայած բարդ կարգավորող համակարգին՝ այժմ երկրում գործում են մոտ 600 տարբեր ֆինտեխ ընկերություններ։ Հատկապես նրանց համար կառավարությունը ստեղծել է կարգավորիչ ավազան և ամեն կերպ նպաստում է նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների անվտանգ ներդրմանը Իսրայելի տնտեսություն։ Իսրայելի ֆինտեխ էկոհամակարգին աջակցում են նաև ֆինտեխ աքսելորատորների 2 ծրագրերը և FinTech-Aviv ազգային արդյունաբերական ասոցիացիան:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

7 լավագույն երկիրները ՖԻՆԹԵՔ կարիերա կառուցելու համար

07/10/2024
դրամ
Դոլար (USD)
386.93
-0.06
Եվրո (EUR)
424.27
-2.58
Ռուբլի (RUR)
4.02
-0.05
Լարի (GEL)
141.01
-0.52
32966.85
+24.75
Արծաթ
398.83
+6.91