Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Ցածր եկամուտ ունեցողների ֆինթեք ստարտափ Stori-ն ներգրավել է 50 միլիոն դոլար
19/07/2022 12:19
Կիսվել

Ցածր եկամուտ ունեցողների ֆինթեք ստարտափ Stori-ն ներգրավել է 50 միլիոն դոլար

Մեքսիկական Stori ֆինթեք ստարտափը ներգրավել է 50 միլիոն դոլար և հասել 1,2 միլիարդ դոլարի գնահատման, ըստ TechCrunch-ի: Ընկերությունը վարկային քարտեր է առաջարկում ցածր եկամուտ ունեցող բնակչությանը:

Հիմնական ներդրողներ են դարձել ներդրումային հիմնադրամներից` BAI Capital, GIC և GGV Capital: Գործարքին մասնակցել են Lightspeed Venture Partners, General Catalyst, Vision Plus Capital, Goodwater Capital և Tresalia Capital ընկերությունները:

Stori-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Բին Չենը ասում է, որ 1,2 միլիարդ դոլարի նոր գնահատումը 25%-ով ավելի է 2021 թվականի համեմատ: Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարլեն Գարայզարը դարձավ առաջին մեքսիկացին, ով երկրում հիմնեց տեխնոլոգիական միաեղջյուր-ստարտափը (ընկերություն, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը):

Չենն ասել է, որ Stori-ի եկամուտը 2021 թվականին աճել է 20 անգամ, սակայն չի հրապարակել եկամուտների ճշգրիտ տվյալները։ Ստարտափը եկամուտ է ստանում տոկոսների և միջբանկային վճարների միջոցով՝ իր վարկային քարտերի միջոցով իրականացվող գործարքներից:

Stori-ն գործարկվել է 2020 թվականի հունվարին։ Ընկերությունը վարկային քարտեր է առաջարկում ցածր եկամուտ ունեցող մեքսիկացիներին: Stori-ն թողարկում է վճարային լուծումներ բջջային հավելվածում՝ անկախ հաճախորդի վարկային պատմությունից։

Սեփական տվյալների համաձայն՝ ընկերությունն այժմ ունի ավելի քան 1,4 միլիոն հաճախորդ Մեքսիկայում, ինչը երեք անգամ ավելացել է տարվա կտրվածքով: Ընկերությունը ցանկանում է այդ թիվը Լատինական Ամերիկայում հասցնել 100 միլիոն մարդու: Չենը պատասխանում է, որ ընկերության հիմնական խնդիրը տարածաշրջանում միջին խավի աճն է։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72