
Հայաստանում ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են ավելի քան 70%-ով
Հայաստանում ոչ ռեզիդենտների ներդրած ավանդների ծավալն աճել է 70,4 տոկոսով: Արմենպրեսի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում ասաց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը:
«Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները փետրվարից մինչև հունիսի 30-ն աճել են 70,4 տոկոսով»,-ասաց Նուրբեկյանը:
Այս աճի մեծ մասը պայմանավորված է ցպահանջ ավանդներով: Քանակային առումով ոչ ռեզիդենտների հաշիվներն աճում են, սակայն ոչ նույն տեմպերով, ինչ նախկինում: