Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Ռուսաստանը ցանկանում է օգտագործել CBDC-ն Չինաստանի հետ միջազգային վճարումների համար
29/09/2022 12:33
Կիսվել

Ռուսաստանը ցանկանում է օգտագործել CBDC-ն Չինաստանի հետ միջազգային վճարումների համար

Ռուսաստանը ներկայումս գտնվում է իր CBDC-ի մշակման փորձնական փուլում և ակնկալվում է, որ մշակումը կավարտի հաջորդ տարվա սկզբին:

Ռուսաստանը գտնվում է իր՝  կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) մշակման փորձնական փուլում, և նոր զեկույցները ցույց են տալիս, որ երկիրը կարող է օգտագործել իր ազգային թվային արժույթը միջազգային առևտրի կարգավորման համար:

Reuters-ում հրապարակված զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը պլանավորում է մինչև հաջորդ տարի օգտագործել թվային ռուբլին՝ Չինաստանի հետ փոխադարձ առևտրային գործարքների համար։ Թվային ռուբլին ներկայումս փորձարկվում է բանկերի հետ հաշվարկների համար և նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա սկզբին:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում պատժամիջոցների ցանկում ավելացրել է 22 ֆիզիկական անձի և Ռուսաստանում գործող երկու կազմակերպություն: Ուկրաինայի հետ շարունակվող հակամարտության հետևանքով Արևմուտքից Ռուսաստանի դեմ աճող պատժամիջոցների պայմաններում երկիրն ակտիվորեն փնտրում է այլընտրանքային ֆինանսական ուղիներ և առևտրային կարգավորումներ:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը վերջերս խոստովանել է, որ աշխարհաքաղաքական ճգնաժամը սահմանափակել է Ռուսաստանի հասանելիությունը միջազգային առևտրի շուկա: Ահա թե ինչու նրանք ակտիվորեն աշխատում էին վճարման այլընտրանքային եղանակների և առևտրային հաշվարկների համար, և ազգային թվային արժույթը, թվում է, այս պահին առաջնային ընտրությունն է: Նա ասել է.

«Թվային ֆինանսական ակտիվների, թվային ռուբլու և կրիպտոարժույթների թեման ներկայումս ակտիվանում է հասարակության մեջ, քանի որ արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառում և խնդիրներ են ստեղծում բանկային փոխանցումների համար, այդ թվում՝ միջազգային հաշիվներում»:

Ռուսաստանը միացել է այն երկրների աճող ցանկին, որոնք գտնվում են իրենց CBDC-ի զարգացման վերջնական փուլում: Համաձայն Ռուսաստանի Բանկի վերջին դրամավարկային քաղաքականության թարմացման՝ իշխանությունը կսկսի բոլոր բանկերն ու վարկային հաստատությունները միացնել ռուբլու թվային հարթակին 2024 թվականին:

Միջազգային առևտրային շուկայում փոխադարձ առևտրային հաշվարկների համար թվային ռուբլու օգտագործման մասին զեկույցները գալիս են մեկ շաբաթվա ընթացքում այն զեկույցներից հետո, որոնք ակնարկում էին կրիպտոյի հնարավոր օգտագործման մասին միջսահմանային վճարումների համար:

Ռուսաստանը կրիպտոօրենք է ընդունել 2020 թվականին, որն արգելում է կրիպտոարժույթների օգտագործումը որպես վճարման ձև։ Այնուամենայնիվ, օրենքը չի արգելում կրիպտո-կենտրոնացված այլ գործողություններ, ինչպիսիք են մայնինգը և կրիպտո առևտուրը:

Պատժամիջոցների աճով և միջազգային առևտրային շուկայում աճող անորոշությամբ՝ Ռուսաստանը դիմել է իր ազգային թվային արժույթին՝ որպես փոխանակման միջոց՝ միջազգային առևտրային շուկայում Միացյալ Նահանգների գերակայությունը թուլացնելու համար:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9