Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Կոնվերս Բանկն անվճար կինոդիտման լավ հնարավորություն է ընձեռում Mastercard քարտապաններին
27/12/2022 21:46
Կիսվել

Կոնվերս Բանկն անվճար կինոդիտման լավ հնարավորություն է ընձեռում Mastercard քարտապաններին

Ամանորը ոչ միայն տոնական սեղանի շուրջ հավաքվելու, այլև ընտանիքի ու ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու առիթ է: Վերջին տարիներին նոր ավանդույթ է ձևավորվել՝ տոներին ընկերներով ու ընտանիքով կինո գնալու:

Կինոարտադրողներն ու կինոթատրոններն էլ հուսախաբ չեն անում կինոյի սիրահարներին՝ այդ օրերին հայտարարելով պրեմիերաների մասին տարբեր նախասիրությունների մարդկանց համար:

Կոնվերս Բանկի Mastercard քարտապանները հնարավորություն ունեն դիտելու նախընտրած ֆիլմը՝ ընդամենը առօրյա անկանխիկ գնումները կատարելով Google Pay-ին կցված Mastercard-ով: Միանվագ 10.000 ՀՀ դրամ և ավելի գումարի առաջին գործարքի համար հաճախորդը կստանա կինոթատրոնի երկու տոմս: Եթե հաճախորդն ունի մեկից ավելի Mastercard, ապա Google Pay-ին կարող է կցել մեկից ավելի քարտ, կատարել գործարքներ նաև դրանցով և ստանալ ավելի շատ տոմսեր:

Ի դեպ, խորհուրդ ենք տալիս պարտադիր դիտել «Ավատար: Ջրի ճանապարհը» ֆիլմը, որի երեք ժամն անցնում է ակնթարթի պես, նաև չմոռանալ առաջիկա պրեմիերաների մասին.

  1. «Կոշկավոր կատուն։ Վերջին ցանկությունը» մուլտֆիլմը, որի պրեմիերան նախատեսվում է դեկտեմբերի 29-ին:

Անիմացիոն ֆիլմը 9 կյանքից 8-ը կորցրած Կոշկավոր կատվի մասին է, որն այժմ պիտի գտնի առեղծվածային Վերջին ցանկությունը և վերականգնի իր կյանքերը: Մի խոսքով, Ձեզ սպասում է ամենահմայիչ անիմացիոն հերոսը՝ խարիզմատիկ Կոշկավոր կատուն, նաև՝ 40 ավազակր, մահացու վտանգներ, ճակատագրի կտրուկ շրջադարձեր, սեր, մենամարտեր, անսպառ հումոր ու հաճելի տրամադրություն:

  1. «Ուիթնի Հյուսթոն։ Պարեք ինձ հետ» դրաման, որի պրեմիերան նախատեսվում է նույնը օրը՝ դեկտեմբերի 29-ին: Ֆիլմը ներկայացնում է 20-րդ դարի ամենահայտնի երգչուհիներից մեկի՝ Ուիթնի Հյուսթոնի կյանքի պատմությունը՝ անհայտությունից մինչև փոփ երաժշտության լեգենդ: Ձեզ սպասում է հիանալի դերասանական կազմ, հուզիչ պատմություն, հաճելի երաժշտություն:
  2. Ջեյսոն Սթեյթեմի երկրպագուներին խորհուրդ ենք տալիս բաց չթողնել «Օպերացիա «Ֆորտունա»։ Հաղթելու արվեստը» մարտաֆիլմը: Այն պատմում է նոր հանձնարարություն ստացած հետախույզ Օրսոն Ֆորչունի մասին, որը պետք է վերջ դնի մահացու զենքի վաճառքին ու տարածմանը: Հասկանալով, որ նպատակին միայնակ չի կարող հասնել, նա ստեղծում է օպերատիվ աշխատակիցներից ու դերասաններից կազմված խումբ, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի մեծ խաղում: Մարտաֆիլմի պրեմիերան նախատեսվում է հունվարին:
  3. Եվ վերջում, ամենաքննարկված ֆիլմերից մեկը՝ «Բաբելոն»-ը, կարող եք դիտել հունվարի 19-ից: Համաշխարհային մեծության աստղերի՝ Մարգո Ռոբիի, Բրեդ Փիթի, Թոմի Մաքգուայերի և այլոց մասնակցությամբ ֆիլմը պատմում է 1920-ականների Հոլիվուդի, անկումների ու վերելքի, մարդկային ճակատագրերի մասին: Դա մի շրջան էր, երբ համր կինոյին փոխարինելու էր գալիս նոր տիպի՝ հնչունավորմամբ կինոն, ինչի պատճառով նոր իրողություններին չհարմարված հին կուռքերից շատերը ստիպված էին ավարտել կարիերան:

Մաղթում ենք հաճելի դիտում:

Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, հեռախոսահամար՝ 010 511-211

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04