ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 17/01/23
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 17-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 396.84 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.27 դրամով և կազմել 429.50 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 5.78 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 484.82 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 128.13 դրամով և կազմել 24458.43 դրամ: Արծաթի գինն աճել է 6.35 դրամով և կազմել 308.38 դրամ: