ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 26/12/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 383.58 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 501.07 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակում` 12.32 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.98 դրամով և կազմել 598.61 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 14.98 դրամով և կազմել 19811.97 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 0.72 դրամով և կազմել 360.35 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 13.19 դրամով և կազմել 17437.99 դրամ մեկ գրամի դիմաց: