Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 93%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
27/12/2011 11:34
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 93%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

2011 թվականի առաջին 11 ամիսների արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտների 93.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 596.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 9.9%-ով կամ 53.7 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորվել է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:

Այսպես, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկերի և տուրքերի 50.2%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 299.1 մլրդ դրամ և 8.4%-ով կամ 23.3 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 189.7 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 109.4 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 34.7 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 24.2 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 10.5 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.3%-ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 91 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 28.3%-ով կամ 20.1 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 73.2 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 8.9%-ով կամ 6 մլրդ դրամով:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 33.1 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.5%-ը և 19%-ով կամ 5.3 մլրդ դրամով գերազանցել 2010 թվականի համապատասխան ցուցանիշը:

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 20.3 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով տարեկան ծրագրի 93%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 13.1%-ով կամ 2.4 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 19.2 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 11.2 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 29.7% ով կամ 2.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու, օգտակար հանածոների արդյունահանման և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 112.2 մլրդ դրամ` 90.9%-ով ապահովելով տարեկան կանխատեսված ցուցանիշը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 14%-ով կամ 13.7 մլրդ դրամով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08