Հնդկաստանում հիմնական տոկոսադրույքը բարձրացվել է մինչև 6.5%
Հնդկաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշել է հիմնական տոկոսադրույքը բարձրացնել 25 բազիսային կետով՝ հասցնելով մինչև 6.5%-ի:
«Հիմք ընդունելով մակրոտնտեսական իրավիճակի և դրա հեռանկարների գնահատումը՝ կոմիտեն որոշում է ընդունել ռեպոյի տոկոսադրույքը 25 բազիսային կետով բարձրացնել: Որոշումն ուժի մեջ է մտել անհապաղ»,- այս մասին հայտնել է Կենտրոնական բանկի ղեկավար Շակտիկանտա Դասը:
Հնդկաստանի Կենտրոնական բանկը վեցերորդ անգամն անընդմեջ բարձրացնում է հիմնական տոկոսադրույքը՝ փորձելով զսպել գնաճը և սահմանափակել երկրում սպառողական գների աճի տեմպերը:
ԿԲ կանխատեսման համաձայն՝ 2022-2023 ֆինանսական տարում Հնդկաստանում մանրածախ գնաճը կկազմի 6.5%, իսկ նոր 2023-2024 ֆինանսական տարում (սկսվում է ապրիլի 1-ից) կնվազի մինչև 5.3%։